Jump to content

Քամելեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քամելեոն (այլ կիրառումներ)
Գետնառյուծ

Քամելեոն կամ գետնառյուծ[1][2][3][4], մողեսների ընտանիքին պատկանող սողուն է, որն ընդունակ է փոխել իր գույնը։ Այստեղից էլ ծագել է նրա անվանումը (քամելեոնը միստիկ էակ էր, որը կարող էր փոխել իր արտաքին տեսքը։

Ընդհանուր նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի մեծամասնության մարմնի երկարությունը հասնում է 30 սմ-ի, ավելի խոշորները 50-60 սմ են, իսկ ամենափոքրերը՝ 3-5 սմ։ Նրա գլուխը ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։ Նրա ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։

Գետնառյուծները ունեն անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքերը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Գետնառյուծը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։

Որսի ժամանակ ները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում գետնառյուծի մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Գետնառյուծը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա այն միանգամից բռնում է բերանով։

Գույնի փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հայտնի է գետնառյուծնրաների գույնը փոխելու հատկությունը, որը հատւկ է բոլոր տեսակներին։ Գույնի փոփոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրանց մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ՝ քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քամելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։ Գույնի փոփոխությունը կարող է լինել ջերմաստիճանի, լույսի, խոնավության փոփոխության արդյունք, կամ սովի, ծարավի, վախի արդյունք։ Այս ֆունկցիայի առավելությունը այն է, որ նրանք կարող են ստանալ միջավայրի գույնը և պատսպարվել։

Գետնառյուծները հիմնականում տարածված են Աֆրիկայում, հարավային Սահարայում և Մադագասկար կղզում, բայց որոշ տեսակներ հանդիպում են հյուսիսային Աֆրիկայում, հարավային Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, հարավային Հնդկաստանում և Շրի Լանկա կղզում։ Կան նաև ներկայացուցիչներ Հավայան կղզիներում, Կալիֆորնիայում և Ֆլորիդայում։ Գետնառյուծը բնակվում է բոլոր տեսակի տրոպիկական անտառներում, սավաննաներում և երբեմն անապատներում։

Ամենահին գտնված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայում (մոտ 26 միլիոն տարի)։ Չնայած պարզ է, որ գետնառյուծները ավելի հին են։ Մնացորդներ են նաև հայտնաբերվել Ասիայում և Աֆրիկայում։ Համարվում է, որ քամելեոնները ավելի տարածված էին հին ժամանակներում, քան հիմա։ Իրենց արմատները գալիս են Մադագասկարից, որը այսօր տուն է այս տեսակի կեսից ավելիի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - գետնառյուծ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  2. ↑ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - գետնառյուծ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  3. ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - գետնառյուծ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
  4. ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - գետնառյուծ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 408)։