Իլիկամողեսներ
Իլիկամողեսներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Anguidae J.E.Gray, 1825
| ||||||||||
|
Իլիկամողեսներ (լատ.՝ Anguidae), սղոսկուկներ, սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 12 ցեղի 112 տեսակ։ ՀՀ-ում տարածված են Anguinae ենթաընտանիքի 2 ցեղի 2 տեսակ՝ կոտրտվող իլիկամողես և դեղնափորիկ։ Ընտանիքն ընդգրկում է ինչպես անոտ՝ օձանման մարմնով, այնպես էլ լրիվ զարգացած հնգամատ վերջույթներով տեսակներ։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և պատված է խոշոր, համաչափ դասավորված վահանիկներով։ Կոպերը բաժանված են ու շարժուն։ Բիբը կլոր է։ Ունեն արտաքին ականջային անցք։ Մարմինը պատված է կղմինդրաձև դասավորված թեփուկներով, որոնցից յուրաքանչյուրի տակ գտնվում է ոսկրային թիթեղիկ։ Որովայնային մակերեսի վահանիկները մեծությամբ և ձևով քիչ են տարբերվում մեջքայիններից։ Շատ տեսակների պոչը ինքնահատվող է։ Անոտ տեսակների մոտ պահպանվում են հետին վերջույթի մնացորդներ և միշտ ունեն առջևի և հետին վերջույթների գոտու ոսկրային մնացորդներ։ Ընտանիքում կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |