Դեղնափորիկ
Դեղնափորիկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Pseudopus apodus (Pallas, 1775) |
||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
|
Դեղնափորիկ (լատին․՝ Pseudopus apodus), (ժող.՝ լորտու), իլիկամողեսների կամ սղոսկուկների ընտանիքի զրահավոր իլիկամողեսների ցեղի մողես։
Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում (բացառությամբ Գեղարքունիքի)։ Բնակվում է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտային, նոսրանտառային ու ջրամերձ անտառային բուսականությամբ, ինչպես նաև քարքարոտ վայրերի տնկարկներում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 10-54 սմ է, պոչը՝ մոտ 1, 5 անգամ երկար, չհատվող։ Գլուխը գրեթե չի տարանջատվում մարմնից և ծածկված է խոշոր վահանիկներով։ Կոպերը շարժուն են, աչքի ծիածանաթաղանթը՝ վարդագույն, բիբը՝ կլոր։ Ունի արտաքին լսողական անցք։ Մեջքային և որովայնային մակերեսների մաշկը ծածկված է ռոմբաձև, փայլուն թեփուկներով, որոնք մարմնի մեջքային մակերեսի և պոչի վրա կատարավոր են։ Մաշկը շատ պինդ է՝ զրահանման։
Մարմնի կողքերով անցնում են մանր թեփուկներով ծածկված երկայնակի ծալքեր, որոնք, մեկուսացնելով մարմնի որովայնային և մեջքային զրահանման գոյացությունները, ապահովում են կենդանու շնչառությունը։ Երիտասարդի մարմինը դեղնամոխրագույն է՝ զուգահեռ լայնակի ձգված, տձև, կանաչավունից շագանակագույն զոլերով ու բծերով։ Բծեր կան նաև գլխի կողքերին և ստորին մասում։ Տարիքի հետ ընդունում է համեմատաբար միապաղաղ՝ դեղնակարմրավուն, մուգ կանաչավուն, կամ գորշ շագանակագույն գունավորում։ Փորիկը սովորաբար ավելի բաց է գունավորված։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով և մանր ողնաշարավորներով, ինչպես նաև բուսականությամբ։ Օգտակար է, կարգավորում է միջատների թվաքանակը։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբ։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգավորումը տեղի է ունենում մայիսից հունիսի սկիզբ։ Հունիսի վերջից հուլիս էգը դնում է 6-12 ձու։ Երիտասարդ մողեսներն ի հայտ են գալիս հունիսից սեպտեմբեր։ Սեռահասում են դառնում 4 տարեկանում։
Պահպանության նպատակով խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով, միսը՝ որպես սնունդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 339)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնափորիկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղնափորիկ» հոդվածին։ |
|