Պիթոններ
Պիթոններ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pythonidae
|
Պիթոններ (Pythoninae), վիշապների ընտանիքի օձերի ենթաընտանիք։
Հայտնի է պիթոնների 6 սեռ, 22 տեսակ։ Բուն պիթոնների սեռն ընդգրկում է 7 տեսակ (3-ը տարածված են արևադարձային Աֆրիկայում, 4-ը՝ Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում)։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 1,5-ից (արքայական պիթոններ) մինչև 10 մ է (ցանցավոր պիթոններ, ամենախոշոր օձերից է, կշռում է մինչև 100 կգ)։ Գունավորումը գորշ միագույնից մինչև խայտաբղետ բծավոր է։ Ապրում են եղեգնուտներում, քարքարուտներում։ Լավ լողում և սուզվում են, երբեմն՝ բարձրանում ծառերը։
Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում են հիմնականում կաթնասուններով (խոշոր պիթոնները՝ շնագայլերով, ընձառյուծներով, մատղաշ վարազներով և այլն), ինչպես նաև մանր ողնաշարավորներով, երիտասարդ պիթոնները՝ միջատներով։ Երբեմն հարձակվում են մարդու վրա։
Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմանում են ձվադրությամբ։ Էգը դնում է մինչև 107 ձու և փաթաթվում դրանց շուրջը՝ պահպանում և տաքացնում դրանք։ Որոշ տեսակների միսն օգտագործվում է որպես սնունդ, մաշկը՝ տարբեր արտադրանքների պատրաստման համար։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 292)։ ![]() |
|