Բաղրամյան (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաղրամյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Բաղրամյան
Բաղրամյան գյուղ, 2015.jpg
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1829 թ.
Մակերես5,5 կմ²
ԲԾՄ838 մ մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1950 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
##Բաղրամյան (Արարատի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Բաղրամյան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից՝ 4 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Արտաշատ խճուղու (Մ-8) վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Բաշնալու անվանումը։ 1949 թվականին վերանվանվել է Բաղրամյան։ Գյուղում է գտնվում 19-րդ դարում կառուցված եկեղեցին, որը 2010 թվականին քանդվել է և վերակառուցվում է անհատ բարերարի կողմից։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակերևույթից 838 մ բարձրության վրա, տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը տատանվում է +39 +41 աստիճան ամենացածրը -29 -31 աստիճան։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտավորապես 250 մմ, բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2001 2004 2011
Բնակիչ 175 673 558 649 1139 1518 1875 2000 1950

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 460 տնտեսություն, ունի կապի հանգույց, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան և բուժկետ։ Մշակույթի պալատը և մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում և չեն գործում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 306.6 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70 %։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործում են որպես վարելահողեր զբաղեցնելով մոտ 174.5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 33.3 հա և 50.5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ, զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]