Նոր Կյուրին
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Կյուրին | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնքի ղեկավար | Գևորգ Օհանյան | |
Մակերես | 3,69 կմ² | |
ԲԾՄ | 855 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1987 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նոր Կյուրին, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Երևան-Արտաշատ մայրուղու վրա, մարզկենտրոնից` 22 կմ հեռավորության վրա։ Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը նախկինում եղել է Նոր Խարբերդի այգեպտղաբուծական սովխոզ, այնուհետև առանձնացել է որպես համայնք և անվանվել է Նոր Կյուրին` ի հիշատակ Արևմտյան Հայաստանի Կյուրին քաղաքի։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|
Բնակիչ | 967 | 1000 | 1101 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի այգեգործական թաղամաս 90.0 հա ընդհանուր մակերեսով, ունի 270 տնտեսություն, 1 դպրոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 290 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են մասամբ։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, արոտավայրեր՝ համապատասխանաբար կազմելով 94 հա, 53 հա և 89 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ինչպես նաև հացահատիկ։ Պտուղներից մշակում են ծիրանենի, դեղձենի։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոր Կյուրին Archived 2014-09-12 at the Wayback Machine.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|