Շահումյան (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Մակերես | 15,56 կմ² | ||
ԲԾՄ | 830 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼3752 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Շահումյան (նախկին անվանումը` Յուվա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից` մոտ 1 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Շահումյան 1950 թ. ապրիլի 19-ին[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շահումյանի մշտական բնակչությունը կազմել է 3752, առկա բնակչությունը` 3613 մարդ[3]։ Մինչև 1918-1920 թթ. գյուղում ապրել են հայեր և փոքր տվով ադրբեջանցիներ, այնուհետ եղել է հայաբնակ[4]։ Ներկայումս բնակվում են հայեր, որոնց նախնիների մի մասը եկել է 1828-1829 թթ. Խոյի շրջանից[2]։
Շահումյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Արդյունաբերություն և գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տարածքում առկա է բրուտագործական կավահողի հսկայական պաշարներ և գյուղում մեծ զարգացում է ապրել բրուտագործությունը, բացի մեծ թվով անհատներից գործել է կոլխոզի բրուտագործական արհեստանոցն՝ իր թրծման փռով և խանութով։ Խանութեր են ունեցել նաև Արտաշատում, Գյումրիում և Երևանում։ Մինչև այժմ մի քանի անհատներ գյուղում խեցեգործական իրեր և թոնիր են պատրաստում։ Դրա հիման վրա սովետական շրջանում գյուղում ստեղծվել է խեցե իրերի և կերամիկայի մեծ գործարան։
Գյուղի տարածքում 1962 թ. հիմնվել է Արտաշատի պահածոների գործարանը (Արտֆուդ), մանրահատակի ֆաբրիկան, բեռնաուղևորատար ավտոձեռնարկությունը, գյուղ-տեխնիկայի բազան, վերամբարձ կռունկների վարչությունը, հայկոոպ բազան, պանրի գործարանը, 5-րդ տրեստի ավտոշարասյունը, կերամիկայի գործարանը, մեխ. գործարանը, Արտաշատի ճան-շինը, որոնք այժմ միացվել են Արտաշատին։ Գյուղում գործել է գյուղ մթերման կետը (եկեղեցու տարածքում) և գինու գործարանը։ Կոլտնտեսությունը լավագույն տարիներին ունեցել է խոշոր խոզաբուծարան ու թռչնանոց, խոշոր ու մանր անասնահոտ և տարածաշրջանում եզակի գոմեշի ֆերմա։
Գյուղը ունի մոտ 1100 տնտեսություն։ Շահումյան համայնքի վարչական տարածքը կազմում է 1900 հա, որից՝ 1500 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, 150 հա՝ տնամերձ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Արարատի մարզ)
- Շահումյանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 61
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 154. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |