Հովտաշեն (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովտաշեն (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Հովտաշեն | ||
| ռուս.՝ Овташен ռուս.՝ Мугам ռուս.՝ Мугамлу | ||
![]() | ||
| 40°01′28″N 44°27′00″E / 40.02444°N 44.45000°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արարատի | |
| Համայնք | Արարատի մարզ | |
| Հիմնադրված է | 1831 թ. | |
| Մակերես | 4,08 կմ² | |
| ԲԾՄ | 827 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1034[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Հովտաշեն (նախկին անվանումը՝ Մուղամլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Հովտաշեն 1978 թ. հունվարի 25-ին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ 1930-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից եկած ընտանիքներ՝ Սուրմալուի գավառից, Նախիջևանից, Նուխիից։ 1950-ական թվականներին Աբովյանի շրջանի Հացավան և այլ գյուղերից, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղերից եկածներ։ 1970-ական թվականներին Վայքի շրջանից՝ հիմնականում Խնձորուտից։ Գյուղը նախկինւմ անվանվել է Մուղան։
Գյուղն ընկած է Հրազդան գետի ձախ ափին՝ Արարատյան հարթավայրում։ Ծովի մակարդակից ունի 827 մ բարձրության։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -3,5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովտաշենի մշտական բնակչությունը կազմել է 1034, առկա բնակչությունը՝ 970 մարդ[1]։ Մինչև 1918 թ. եղել է հիմնականում ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։ 1940-ական թվականների վերջից հայաբնակ է։
Հովտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 295 | 388[3] | 392 | 282 | 391 | 771 | 1017 | 995 | 1069[5] | 1202 | 1113 | 1034[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 300 տնտեսություն, մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ։ Գյուղում տեղադրված է անհայտ զինվորի հուշարձանը։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 283.71 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 69%։ Համայնքի հողերի 40.9% օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 166.88 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 12.76 հա և 4.30 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովտաշենի Ս.Բարդուղիմեոս կառուցվող եկեղեցին գտնվում է ՀՀ Արարատի մարզում Հովտաշեն գյուղում: Հիմնադրվել է 2012թ- թվականին: 2011թ Մայր Աթոռ Ս.Էջմիածնում քննարկվեց եկեղեցու կառուցման հարցը: 2012թ-ից սկսվեցին շինարարական աշխատանքները։Սկսվեց կառուցվել ծրագրած անդրանիկ եկեղեցին, որի անունը հետաքրքիր մի տրամաբանությամբ տրվեց Աստծուց. Մասիս քաղաքում կառուցվել էր Ս.Թադեոս եկեղեցին, ուրեմն անմիջապես հաջորդ(կենտրոնական ճանապարհի վրա Երևանից դեպի Խոր Վիրապ Մասիսից հետո հաջորդ բնակավայրը Հովտաշենն է) հաջորդ բնակավայրում պետք է լիներ Ս.Բարթուղիմեոս եկեղեցին, որպեսզի Երևանից Խոր Վիրապ մեկնող ուխտավորը մինչ Գրիգոր Լուսավորչին հասնելը տեսնի և խոնարհվի Ս.Թադեոս և Ս.Բարթուղիմեոս եկեղեցիները որոնցով և առաքյալների քարոզչության պատմությանը, նոր ապա ժամանի Խոր Վիրապ` Ս.Գրիգոր Լուսավորիչ: Բացի սա Ս.Թադեոս և Ս.Բարդուղիմեոս առաքյալները իրենց քարոզչական ճամփորդության ընթացքին մեկ անգամ հանդիպել են իրար Արարատյան դաշտավայրում՝ ուրեմն իրենց անուններով եկեղեցիներն էլ իրար հանդիպակաց բնակավայրերում պետք է կառուցվեր Արարատյան դաշտավայրում:Շինարարական ակտիվ աշխատանքները վերսկսվեցին 2025 թվականին։
Եզդիական տաճարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովտաշեն համայնքում կա եզդիական մատուռ։ Այն կառուցել է Քյարամ Կալոյանը։ Մատուռը կառուցվել է Ջամալ Կալոյանի երազի հիման վրա, և ըստ երազի նաև որոշվել է մատուռի կառուցման տարածքը։ Մատուռ այցելում են ոչ միայն եզդիները, այլ նաև՝ հայերը։ Ներսում կա սեղան, որի վրա դրված են գլխաշորեր, որոնց ծայրերը այցելուները կապում են երազանքը կատարելու համար, իսկ ըստ ավանդույթի ցանկացած այցելու քանդում է այն կտորը, որը իրենից առաջ ինչ-որ մեկը կապել է, և դրանով նպաստում է ուրիշի երազանքի կատարմանը։ Մատուռում կա սիրամարգի արձան։ Սիրամարգը եզդիների հավատքի մեջ համարվում է սուրբ թռչուն, այն խորհրդանշում է բազմազանություն, ամրություն և իշխանություն։ Աստված աշխարհին տվել է 7 հրեշտակների, այդ թվում՝ Մալաք Թավուսին։ Ըստ եզդիական հավատալիքների Աստված տիեզերքը ստեղծել է Մալաք Թավուսի օգնությամբ, իսկ որոշ բանավոր լեգենդներում էլ նա է անմիջապես հանդես գալիս որպես՝ արարիչ։ Մալաք Թավուսը եզդիական դավանանքում երբեմն հանդես է գալիս որպես Աստված, երբեմն նրա տեղակալ, երբեմն էլ՝ որպես նախկինում Ատծուց վտարված հրեշտակ։
Համայնքապետարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս այն շենքը, որտեղ գտնվում է համայնքապետարանը,կառուցվել է 1967թ.-ին՝ կոլտնտեսության նախագաh Նորիկ Բաբայանի օրոք, որպես մշակույթի տուն: Արդեն 2011թ.-ին գյուղապետարանը տեղափոխվել է մշակույթի տան երկրորդ հարկ: Մինչ այդ երկրորդ հարկում եղել է գրադարան և դահլիճ: 2025-2026թթ. ծրագրերում նախատեսվում է իրականացնել այդ շենքի վերանորոգումը։ Մշակույթի տան առաջին հարկում գործում են պարի և կարատեի խմբակներ, որտեղ հաճախում են գյուղի երեխաների մեծ մասը։
Կրթական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին,1985 թվականի տվյալներով ունեցել է 98 աշակերտ։ 2025 թվականի տվյալներով դպրոցն ունի 172 աշակերտ և 25 ուսուցիչ։ 2018 թվականին դպրոցը վերանվանվել է Վարդան Մկրտչյանի անունով։ Վարդանը հերոսաբար զոհվեց 2015 թվականի հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը՝ դիվերսանտների հարձակման ժամանակ։ Երբ ընկերը նրան ասաց՝ «Հետ գնանք, դիվերսանտներ են», Վարդանը պատասխանեց. «Թուրքն ում շունն է, որ փախչենք» և պայքարեց մինչև վերջին շունչը։ Նա ամբողջ պարկուճը դատարկեց, ապա նռնակ նետեց թշնամու կողմը և հենց այդ պահին էլ հերոսաբար զոհվեց։ Նրա անմահ սխրանքի հիշատակն ամուր պահպանվում է Հովտաշեն գյուղում ու դպրոցում, որն այսօր կրում է նրա անունը։Դպրոցն ունի բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր պատվով ծառայել են հայրենիքին, իրենց պարտքը կատարել են անմնացորդ նվիրվածությամբ և ավարտել են զինվորական ակադեմիան։Կան գնդապետներ, երկրապահ կամավորական ջոկատի անդամներ, ինչը վկայում է այն մասին, որ մեր դպրոցում հայրենասիրական դաստիարակությունը բարձր մակարդակի վրա է։Գյուղում և դպրոցում կազմակերպվում են պարտադիր համատեղ միջոցառումներ, որոնցից հատկապես կարևոր են Վարդան Մկրտչյանի ծննդյան և մահվան օրերի ոգեկոչումները։ Ցավոք, դպրոցը տվել է ևս մեկ հերոս՝ Ղևոնդ Լազարյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով մասնագիտությամբ ինժեներ և մեծ հայրենասեր, մեկնել է ռազմաճակատ և ծառայել որպես սպա։ Նա զոհվեց թշնամու գնդակից՝ փորձելով փրկել իր զինվորին։ Այսօր Ղևոնդի աճյունը հանգչում է Եռաբլուրում։
Նախակրթարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցին կից գործում է նախակրթարան, այն հիմնադրվել է 2023 թվականին։Նախակրթարանում երեխաները ուսումնասիրում են հետևյալ առարկաները՝ Խոսք և զարգացում, Ինձ շրջապատող աշխարհ, Տարրական մաթեմատիկա, նկարչություն, ծեփակերտում, երաժշտություն։Երկու տարվա ընթացքում նախակրթարանը տվել է 32 սան։
Մանկապարտեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկապարտեզը սկսել է գործել 1981թ-ից։ Տնօրենը եղել է Ռուզաննա Թադևոսյանը։ Մինչև 1999թ-ը գործել է, որից հետո, վերանորոգման աշխատանքների հետևանքով, որոշ ժամանակ դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը։ Վերանորոգման աշխատանքներից հետո սկսել է գործել 2007թ-ից՝ Կարինե Ղազարյանի տնօրենությամբ։ Մինչև 2024թ-ի մայիսի 31-ը տնօրինելուց հետո, նրան արդեն 2024թ-ի հունիսի 1-ից փոխարինելու է գալիս ներկայիս գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը։ 1981թ-ից մանկապարտեզը գործել է 2 խմբով, որոշ ժամանակ անց դարձել է 3 խումբ, իսկ 2007թ-ից գործել է 1 խմբով։ Ներկայումս խմբում պահվում է մինչև 30 սան։
Համայնքապետարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս այն շենքը, որտեղ գտնվում է համայնքապետարանը,կառուցվել է 1967թ.-ին՝ կոլտնտեսության նախագաh Նորիկ Բաբայանի օրոք, որպես մշակույթի տուն: Արդեն 2011թ.-ին գյուղապետարանը տեղափոխվել է մշակույթի տան երկրորդ հարկ: Մինչ այդ երկրորդ հարկում եղել է գրադարան և դահլիճ: 2025-2026թթ. ծրագրերում նախատեսվում է իրականացնել այդ շենքի վերանորոգում։Մշակույթի տան առաջին հարկում գործում են պարի և կարատեի խմբակ։
Մեր գյուղում կառուցվում է Սուրբ Բարդուղիմեոսեկեղեցին, որը եզակի է Հայաստանում։ Ամենտարի, երբ նշվում է Սուրբ Բարդուղիմեոսի տոնը, մեր գյուղում մեծ միջոցառում է կազմակերպվում․ մատուցվում է պատարագ, համագյուղացիներըմատաղ են անում, իսկ դպրոցը իրգեղարվեստական կատարումներով լրացնում է միջոցառման խորհրդավոր մթնոլորտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 447
- 1 2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 759
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine

