Դարբնիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբնիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Դարբնիկ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Հիմնադրված է | 1880 թ. | |
Այլ անվանումներ | Դեմուրչի | |
Մակերես | 3,65 կմ² | |
ԲԾՄ | 830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1214[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Դարբնիկ (նախկին անվանումը` Դեմուրչի), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1880 թվականին։ Նախկինում ունեցել է Դեմուրչի, Դեմուրչի Փոքր, Դիմուրջի, Շոռլու անվանումները։ Վերանվանվել է Դարբնիկ 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։ Տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում՝ Հրազդան գետի աջ ափին։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Դարբնիկի մշտական բնակչությունը կազմել է 1214, առկա բնակչությունը` 1092 մարդ[1]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ։ Դարբնիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 426 | 626 | 654 | 560 | 1200 | 1748 | 1071 | 1214[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի առկա 340 տնտեսություն, դպրոց, գրադարան, մանակապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 203 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 166 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ, պտուղներ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 653
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 56»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.
|