Նարեկ (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նարեկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նարեկ | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Մակերես | 17,47 կմ² | |
ԲԾՄ | 1050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1075 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նարեկ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 11 կմ արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է և սկզբնական շրջանում ստեղծվել է որպես խաղողապտղատնկարանային տնտեսություն և իր անվանումը ստացել է ի պատիվ Գրիգոր Նարեկացու։ Երբեմն անվանվում է նաև Նարեկավան, երբեմն նաև Չաթմա։
Գյուղը ստեղծվել է ղռերի տարածքում, ապա ոռոգման արդյունքում դարձել է կուլտուր-ոռոգելի լանդշաֆտ։ Տեղադրված է Արարատյան դաշտի արևելյան եզրին՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1984 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 335 | 1138 | 1049 | 1075 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի առկա 251 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1363 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ պտղատու և խաղողի այգիները։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|