Վարդաշեն (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԲարխոյան Գևորգ
ԲԾՄ900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն473[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Վարդաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)##
Վարդաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)

Վարդաշեն (անվանումը մինչև 1945 թ.` Մեհրաբլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք։ Վերանվանվել է Վարդաշեն 1945 թ. օգոստոսի 20-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից՝ Խոյ և Սալմաստ գավառներից։ Նախկինում ունեցել է Մեհրաբլի, Մեհրաբլու անվանումները։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Ազատ գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 900 մ բարձրություն։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարդաշենի մշտական բնակչությունը կազմել է 473, առկա բնակչությունը՝ 454 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թվականներին[2]։ Վարդաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 118 152 155 195 383 439 469 533 471 473[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 142 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 54.8 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 21.3 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 12.8 հա և 13.9 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, կերային մշակաբույսեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 779
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 189» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]