Բուրաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բուրաստան (այլ կիրառումներ)
Գյուղ
Բուրաստան
Արբանյակային պատկեր
Կոորդինատներ: 39°59′0″ հս․ լ. 44°30′10″ ավ. ե. / 39.98333° հս․. լ. 44.50278° ավ. ե. / 39.98333; 44.50278
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2867 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Բուրաստան (Հայաստան)
Red pog.png

Բուրաստան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից 4-5 կմ հյուսիս-արևմուտք։ Նախկինում ունեցել է Գարահամզա, Թամամլու, Կարահամզալի անվանումը։ Գյուղն ընկած է Երևան-Արտաշատ խճուղու վրա։ Գյուղի երեխաները հաճախում են հարակից Մասիս գյուղի դպրոց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` Ազատ գետի ափին։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Գյուղի հարավային մասում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), հարավարևմտյան` Սուրբ Հակոբ եկեղեցին (1642

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Խմելու ջուրը բերվում է Գառնուց։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1916 1923 1939 1959 1970 1979 2001 2004 2011 2015
Բնակիչ 261 1440 891 1226 1459 1761 1853 2206 1791 2335 2867

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 480 տնտեսություն, դպրոց, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 308 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 223 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 13 հա և 25 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։

Արդյունաբերության մեջ զարգացած է սննդի արդյունաբերությունը, ունի գինու և կոնյակի հումքի գործարաններ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]