Դիմիտրով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիմիտրով (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Դիմիտրով | ||
![]() | ||
| 40°00′29″N 44°29′17″E / 40.00806°N 44.48806°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արարատի | |
| Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան | |
| Հիմնադրված է | 1831 թ. | |
| Մակերես | 3,48 կմ² | |
| ԲԾՄ | 840 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1391[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր, ասորիներ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Դիմիտրով (նախկին անվանումը՝ Ներքին Ղույլասար), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գայլազոր, Գայլազոր Ներքին, Կույլասար, Ղույլասար ասորական անվանումները։ Դիմիտրով է վերանվանվել 1949 թվականի դեկտեմբերի 1-ին, ի պատիվ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության հիմնադիր Գեորգի Դիմիտրովի[2]։ Տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի հովտում։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։
Գյուղի հարավարևմտյան եզրին է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (1868), հյուսիսային եզրին՝ «Սուրբ Օջախ» մատուռը (19-20-րդ դդ.), գյուղի մեջ՝ Սուրբ Կիրիլ ասորական եկեղեցին (1840)։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը` 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր- ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դիմիտրովի մշտական բնակչությունը կազմել է 1391, առկա բնակչությունը՝ 1273 մարդ[1]։ Բնակիչները հայեր են և ասորիներ, որոնց մի մասը եկել է 1828-1829 թթ. Պարսկահայաստանից[2]։ Դիմիտրովի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 85 | 562[4] | 735 | 507 | 616 | 913 | 1231 | 1285 | 1495[5] | 1353 | 1391[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի առկա 330 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն (ակումբ), կապի հանգույց, բուժամբուլատորիա։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 115
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 658
- Դիմիտրով Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2014-08-19 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրով» հոդվածին։ |
|

