Գեորգի Դիմիտրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Դիմիտրով
բուլղար․՝ Георги Димитров Михайлов
Georgi Dimitrow.png
Ծնվել էհունիսի 18 (30), 1882[1][2][3][4]
ԾննդավայրԿովաչեվցի, Պերնիկ նահանգ[5][6]
Մահացել էհուլիսի 2, 1949(1949-07-02)[7][2][4][8][9] (67 տարեկանում)
Մահվան վայրBarvikha, Բարվիխինսկի գյուղական շրջան, Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԲուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ և տպագրիչ
ԱմուսինLjubica Ivošević Dimitrov?
Զբաղեցրած պաշտոններԲուլղարիայի վարչապետ և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԲուլղարիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և շքանշան «1944 թվականի սեպտեմբերի 9»
Georgi Dimitrov Վիքիպահեստում

Գեորգի Դիմիտրով Միխայլով (բուլղար․՝ Гео̀рги Димитро̀в Миха̀йлов, հունիսի 18 (30), 1882[1][2][3][4], Կովաչեվցի, Պերնիկ նահանգ[5][6] - հուլիսի 2, 1949(1949-07-02)[7][2][4][8][9], Barvikha, Բարվիխինսկի գյուղական շրջան, Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայտնի նաև որպես՝ Գեորգի Միխայլովիչ Դիմիտրով (ռուս.՝ Георгий Михайлович Димитров), բուլղարացի քաղաքական գործիչ, կոմունիստ։

Գեորգի Դիմիտրովի բարձրաքանդակը Երևանի Ազատամարտիկների փողոցում

1902 թվականից Բուլղարիայի բանվորական ս-դ․ կուսակցության (ԲԲՍԴԿ), իսկ դրա պառակտումից (1903) հետո ԲԲՍԴ (տասնյակ սոցիալիստների), 1919 թվականից Բուլղարիայի կոմունիստական (տ-ս․) կուսակցության անդամ։ 1905-1923 թվականներին եղել է Ընդհանուր բանվորական արհմիության ղեկավարներից (1909 թվականից՝ քարտուղար)։ Մասնակցել է բալկանյան I (1909 թվական) և II (1915 թվական) կոնֆերանսներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներ) շրջանում, որպես խորհրդարանի պատգամավոր (1913-1923 թվականներին) քվեարկել է ընդդեմ պատերազմին Բուլղարիայի մասնակցելուն և ռազմական վարկերի։ 1917 թվականին սատարել է Հոկտեմբերյան հեղափոխությունը և դրա հաղթանակը Ռուսաստանում։ 1921 թվականին մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին, հանդիպել բոլշևիկյան պարագլուխ Վլադիմիր Լենինի հետ։ 1923 թվականին Վասիլ Կոլարովի հետ ղեկավարել է նացիստական ուժերի դեմ սեպտեմբերյան ապստամբությունը, որի պարտությունից հետո մեկնել է Խորհրդային Միություն։ Կոմինտերնի V կոնգրեսում (1924 թվական) ընտրվել է նրա Գործադիր կոմիտեի անդամության թեկնածու։ 1933 թվականին Բեռլինում ձերբակալվել է Ռայխստագի հրկիզման մեղադրանքով։ Բանտից ազատվելուց (1934 թվական) հետո ապրել է ԽՍՀՄ-ում։ Ընտրվել է (1934 թվական) Լենինգրադի քաղսովետի պատգամավոր, 1935-1943 թվականներին, մինչև Կոմինտերնի լուծարքը՝ Կոմինտերնի Գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար, 1937-1945թվականներին՝ ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի պատգամավոր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кореньков А. Георгий Димитров / Кореньков А. — М.: Госполитиздат, 1962. — 93 с.
  • Курелла А. Димитров против Геринга: По материалам Г. Димитрова о Лейпцигском процессе 1933 г. / Пер. с нем. Г. Я. Рудого. — М.: Прогресс, 1966. — 325 с.
  • Болдырев С. Н. Трижды приговоренный…: Повесть о Георгии Димитрове. — М.: Политиздат, 1968. (Пламенные революционеры) — 414 с., ил.
  • Георгий Димитров. Биографический очерк. М., Политиздат, 1973. — 271 стр.
  • Хаджиниколов В. Георгий Димитров и советская общественность. 1934—1945 / Сокр. пер. с болг. А. Н. Киршевской и А. М. Коренькова. Под ред. В. П. Груздевой. — М.: Прогресс, 1975. — 296 с.: Фотогр.
  • Воспоминания о Георгии Димитрове / Сост. В. Н. Гребенников. — М.: Политиздат, 1982. — 350 с.: ил.
  • Камен Калчев Димитров. Жизнь замечательных людей, Молодая гвардия, 1962 г.
  • Annoté par Gaël Moullec Dimitrov, Journal (1933—1949), 1505 p., 2005 ISBN 2-7011-3856-6 (ֆր.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 392 CC-BY-SA-icon-80x15.png