Պարույր Սևակ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Պարույր Սևակ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնքի ղեկավար | Է. Ստեփանյան | |
Հիմնադրված է | 1978 թ. | |
Այլ անվանումներ | Սևակավան | |
Մակերես | 16,54 կմ² | |
ԲԾՄ | 1170 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 398[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 | |
| ||
Պարույր Սևակ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արարատի տարածաշրջանի հարավ-արևելքում, Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից` 43 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Սևակավան անվանումը։ Սկզբնական շրջանում հիմնադրվել է որպես այգեգործական տնտեսություն, ապա 1984 թվականին դրան կից բնակավայրը կոչվել է գյուղ և իր անվանումը ստացել ի պատիվ Պարույր Սևակի։
Գյուղն ընկած է Ուրծի լեռնաշղթայի մեղմաթեք լանջերին։ Ծովի մակարդակից տեղադրված է 1170 մ բարձրության վրա։ Սահմանամերձ է Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը` շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 °C, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 °C։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներն և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1998 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 604 | 623 | 600 | 398[1] |
Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 694 մարդ, որից 52% տղամարդիկ են, իսկ կանայք` 48%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 25%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 68%, հետաշխատունակները` 7%[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 181 տնտեսություն, միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի հողերը ոռոգվում են Արաքս գետի ջրերի պոմպակայաններով մղման արդյունքում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1885 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 800 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 945 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Արարատի մարզպետարան։
- Պարույր Սևակ Archived 2014-09-12 at the Wayback Machine.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.
|