Նոր Խարբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նոր Խարբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Նոր Խարբերդ
Հուշարձան Մեծ եղերնի զոհ խարբերդցիներին, ArmAg.jpg
Հուշարձան Մեծ եղերնի զոհ խարբերդցիներին
Կոորդինատներ: 40°05′21″ հս․ լ. 44°28′40″ ավ. ե. / 40.08917° հս․. լ. 44.47778° ավ. ե. / 40.08917; 44.47778
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի
Համայնքի ղեկավար Կամո Կակոյան
ԲԾՄ 920 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 8500 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
##Նոր Խարբերդ (Հայաստան)
Red pog.png

Նոր Խարբերդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, Երևան-Արտաշատ ավտոմայրուղու վրա, մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Նոր Խարբերդը հիմնել են Արևմտյան Հայաստանի` Խարբերդ նահանգի Թլկատին (Խույլու) գյուղից տեղափոխված հայերը, որոնք 1915 թվականի Եղեռնից հետո կարողացել են կենդանի մնալ և վերադառնալ այժմյան Հայաստան։ Հայտնի է, որ Նոր Խարբերդի հիմնադիր բնակիչների խումբը բաղկացած էր ընդամենը 15 հոգուց.

Օհանյան ընտանիք 4 բնակիչ՝

Օհանյան Խաչատուր, Օհանյան (Երևանյան) Շնորհիկ, Օհանյան Ասատուր(5 տ․ տղա), Օհանյան Ալիս(7 տ․ աղջիկ)։

Շուշանյան ընտանիք 5 բնակիչ՝

Շուշանյան Գրիգոր, Շուշանյան (Ադամյան) Մարթա, Շուշանյան Սարգիս(6 տ․ տղա), Շուշանյան Հասմիկ (3 տ․ աղջիկ), Շուշանյան Սերոբ (2 տ․ տղա)։

Մկրտչյան ընտանիք 6 բնակիչ՝

Մկրտչյան Խաչիկ, Մկրտչյան Հարություն, Մկրտչյան Մկրտիչ, Մկրտչյան Նարգիզ, Մկրտչյան Սաթենիկ, Մկրտչյան Աղավնի (2 տ․ աղջիկ)։

Գյուղը 1938 թվականին վերանվանվել է Նոր Կյանք, իսկ 1965 թվականից՝ Նոր Խարբերդ։

Նախկինում ունեցել է Խարաբերդ, Խարբերդ, Նոր Կյանք անվանումները։ Մինչև 1996 թվականը եղել է քաղաքատիպ ավան։

Գյուղը տեղադրված է Մերձարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից ունի 920մ բարձրություն։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1980 2001 2004 2011
Բնակիչ 4097 6186 5641 8500

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 1985 տնտեսություն, 2 միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժամբուլատորիա։

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 404 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 197 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար կազմում են 41 և 19 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 39 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]