Ռանչպար (Արարատի մարզ)
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռանչպար (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ռանչպար | ||
Արբանյակային պատկեր
|
||
Կոորդինատներ: 40°01′31″ հս․ լ. 44°22′13″ ավ. ե. / 40.02528° հս․. լ. 44.37028° ավ. ե. | ||
Երկիր | ![]() |
|
Մարզ | Արարատի | |
ԲԾՄ | 830 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1650 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ռանչպար, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք։ Ունի սահմանամերձ դիրք Թուրքիայի հետ։ Մարզկենտրոնից գտնվում է 26 կմ հեռավորության վրա, Երևան քաղաքից՝ 20 կմ հեռավորության վրա։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Շոռ Քյոլանլու, Ջաֆարխան, Ռանչբար, Ռաշպար անվանումները։ Գյուղը ընկած է Մերձարաքսյան գոգավորությունում, Մեծամոր և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 197 | 405 | 209 | 324 | 418 | 953 | 1024 | 1457 | 1103 | 1100 | 1650 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 377 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 783,5 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 265 հա։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 154,2 հա, կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ։ Գյուղն ունի ձկնաբուծական տնտեսություն։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|