Սևջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սևջուր (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Սևջուր
Sevjur (Metsamor) river.jpg
Բնութագիր
Երկարություն40 կիլոմետր
Ավազանի մակերես1610 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՄեծամոր
 · Գետաբերանի տեղակայումԱրաքս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՔասաղ և Մաստարայի սելավ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԱրմավիրի մարզ և Արարատի մարզ

Սևջուր, Մեծամոր, գետ Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում[1]: Ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։

Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասաղ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 83 — 150 էջ։