Մաստարայի սելավ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաստարայի սելավ
Բնութագիր
Երկարություն98 կիլոմետր
Ավազանի մակերես1580 կմ²
Ջրահոսք
ԱկունքԱրագածի հարավարևմտյան լանջեր
 · Ակունքի տեղակայումԱրագած
 · Գետաբերանի տեղակայումՍևջուր
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱշնակ, Կաթնաղբյուր, Սասունաշեն, Գետափի սելավ և Բարոժի ձոր
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ և Արմավիրի մարզ

Մաստարայի սելավ, Մաստարա, Մաստարայի ջուր, Սելավ Մաստարա, գետ Հայաստանի Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Սկիզբ է առնում Արագածի հարավարևմտյան լանջերից մոտ 2500 մ բարձրությունից և հոսելով Կարմրաշենի սարավանդով դեպի հարավ, հետո արևելք, միախառնվում Մեծամոր գետին։ Երկարությունը՝ 98 կմ,[1] ավազանը՝ 1580 կմ²։ Նախկինում մշտահոս, ջրառատ գետակ էր, Արագաձի աղբյուրների ջրերը խմելու համար բնակավայրերին բաշխելու հետևանքով արդեն ցամաքել և դարձել է ժամանակավոր ջրհոսք։ Վերին հոսանքում հունն ունի մինշև 30 մ խորություն։ Սնումը ձնաանձրևային է։ Հոսում է միայն գարնանը՝ միախառնվելով Հոկտեմբերյանի ջրանցքին և Մեծամոր գետին։ Հայտնի է երբեմն կրկնվող ուժեղ սելավներով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 80 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 708 — 992 էջ։