Աշնակ, գետ (ըստ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի՝ ժամանակավոր գետակ) Արագածոտնի մարզում։ Սկիզբ է առնում Արագած լեռան հարավարևմտյան լանջերից և ձախից միախառնվում Մաստարայի սելավի հունին, հոսում է միայն գարնանը։ Երկարությունը 38 կմ է (ըստ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի՝ 33 կմ)[1])[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 13 — 150 էջ։