Քաղցրաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Մակերես8,76 կմ²
ԲԾՄ930 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2794 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
##Քաղցրաշեն (Հայաստան)
Red pog.png

Քաղցրաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք՝ Կարմիր սարի ստորոտում, Երևան-Արարատ ավտոխճուղու ձախ կողմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան Քաղցրաշենում
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածերի հուշարձան Քաղցրաշենում

Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Վանի նահանգի Վան, Տոսպ, Արճեշ, Խոշաբ, Շատախ գավառներից, Բերկրի, Թիմար, Հայոց Ձոր, Մոկս, Արճակ գյուղախմբերի, Ալաշկերտի Խիզան և Մշո գավառներից, ինչպես նաև Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։ Նախկինում ունեցել է Քյարեզներ, Չորրորդ գյուղ, Բատրակաշեն անվանումները։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 930 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Քաղցրաշենի մշտական բնակչությունը կազմել է 485, առկա բնակչությունը` 458 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1939 510 մարդ [3]
1959 1436 մարդ [3]
1970 1989 մարդ [3]
1979 2295 մարդ [3]
1989 2866 մարդ [3]
2001 3094 մարդ [3]
2011 2794 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առկա 640 տնտեսություն. մանկապարտեզ, դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ, երաժշտական դպրոց, սպորտ դպրոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը և խաղողագործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 697 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 215 հա և 140 հա։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում վարելահողերը՝ զբաղեցնելով մոտ 110 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ծիրանենի, դեղձենի, ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը ղբաղեցնում են շուրջ 153 հա։ Կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]