Գինեվետ
Գյուղ | ||
---|---|---|
Գինեվետ | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Գյուղական Բնակավայր | |
Հիմնադրված է | 1952 թ. | |
Առաջին հիշատակում | 1956 | |
ԲԾՄ | 865 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 627 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 0627 | |
Ավտոմոբիլային կոդ | 26 | |
|
Գինեվետ (Վեդու Գինու Գործարանին կից), գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 10 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը ստեղծվել է որպես գինու գործարանին կից ավան՝ 1952 թվականին։ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է գյուղական բնակավայր և մտել է Արարատի մարզի մեջ։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղադրված է Մերձարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից մոտ 880 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1970 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 450 | 627 | 600 | 627 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի առկա 209 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1123.7 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 135.61 հա։ Ունի պտղատու այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային կուլտուրաներ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։
Գյուղում գործում է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, որը ՀՀ ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություններից է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.
|