Նորաբաց
Գյուղ | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնքի ղեկավար | Գալուստ Գալստյան | |
Հիմնադրված է | 1897[1] թ. | |
Մակերես | 2,92 կմ² | |
ԲԾՄ | 855 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼2155 մարդ (2011)[2] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Նորաբաց (մինչև 1978 թ.` Ենգիջա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս, մարզկենտրոնից` 25 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին։ Նախկինում ունեցել է Ենգիջա անվանումը և Նորաբաց է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին[3]։ Գյուղի շրջակայքում գտնվում է նոր քարեդարի բնակավայր` մ.թ.ա 6-4 հազարամյակ։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 855 մ բարձրության վրա։ 2014 թվականին գյուղում բացվել է Սուրբ Մաիրամ Աստվածածին եկեղեցին։ Գյուղում կառուցվում է այգի, իրականացվում են կանաչապատման աշխատանքներ։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նորաբացի մշտական բնակչությունը կազմել է 2155, առկա բնակչությունը` 1935 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի առկա 740 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 185 հա։ Համայնքի հողերի հիմնական մասը օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 115 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 16 հա և 36 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Արդյունաբերություն չունի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 15
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորաբաց Archived 2014-09-12 at the Wayback Machine.
- Արարատի մարզպետարան Archived 2012-04-13 at the Wayback Machine.
|