Վեդի Ալկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վեդի Ալկո» ՓԲԸ
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1938 (Գետափի գինու գործարանի հիմնադրում),
1956 (Վեդու գինու գործարանի հիմնադրում),
1994 («Վեդի Ալկո» Փակ Բաժնետիրական Ընկերության հիմնադրում)
ՎայրԳինեվետ, Արարատի մարզ, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գլխավոր անձինքՄանվել Ղազարյան
Արդյունաբերությունըմպելիքների արտադրություն և գինեգործություն
Կայքvedi-alco.am
 Vedi Alco Վիքիպահեստում

Վեդի Ալկո, ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկություն Արարատի մարզի Գինեվետ գյուղում[1]։ Հիմնադրվել է 1994 թվականին՝ միավորելով երկու գինու գործարանների՝ 1938 թվականին հիմնադրված Գետափի գինու գործարանի և 1956 թվականին հիմնադրված Վեդու գինու գործարանի։ Վեդի Ալկոն մշակում է հիմնականում Արարատյան դաշտի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Արենի և Գետափ գյուղերի խաղողը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդիի գինու գործարանի շինարարությունը սկսվել է 1952 թվականին և ավարտվել 1956 թվականին[2] որպես պետական ձեռնարկություն։ Գործարանի ստեղծման արդյունքում շրջակայքի երկու գյուղերն արագ զարգացան։ Գործարանից հարավ գտնվող բնակավայրում ձևավորվեց Նոր Ուղի համայնքը, այնուհետև՝ ևս մեկ բնակավայր՝ Վեդու գինու գործարանին կից բնակավայր։ 2000-ական թվականներին գործարանի բնակավայրը դարձավ առանձին գյուղ և վերանվանվեց Գինեվետ։

Խորհրդային Միության փլուզումից հետո Վեդու գինու գործարանը 1994 թվականին սեփականաշնորհվել է և դարձել փակ բաժնետիրական ընկերություն։ Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Էստոնիա, Ֆրանսիա, Լիտվա և այլն[3]։

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում 1938 թվականից գործող Գետափի գինու գործարանը 1994 թվականի սեփականաշնորհումից հետո նույնպես պատկանում է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին[4]։

Արտադրանք և ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետափ Վերնաշեն կարմիր կիսաքաղցր գինի «Վեդի Ալկո»-ից՝ պատրաստված «Արենի» խաղողից[5]

Գործարանն արտադրում է գինի, կոնյակ և օղի[6][7][8], արտադրում է մի շարք կարմիր և սպիտակ, չոր կիսաքաղցր և աղանդերի գինիներ։ Վեդի Ալկոյի հայտնի գինու ապրանքանիշերից են՝ Երևանցի[9], Գետափ Վերնաշեն, Արենի գոլդ, Անուշ, Հայք, Խորան, Վիվատ Արմենիա և Խարջի։ Գործարանն արտադրում է նաև արենի, կագոր, մուսկատ, սապերավի խաղողների գինիներ։ Արտադրում է նաև մոշի, ազնվամորու, բալի, դեղձի և նռան մրգային գինիներ։

Գործարանի օղու ապրանքանիշերից են՝ «Աֆիշա», «Լիդեր», «Ստոլիկ», «Սենատոր», «Նովինկա» և «Բոչկա»։ Արտադրում է նաև խաղողի, ծիրանի, ցորենի, թթի, հոնի և բալի օղիներ։

Կոնյակի ապրանքանիշերից են՝ Դուդուկ (7 և 10 տարեկան), Արաքս (10 տարեկան) և Վիվատ Արմենիա (3, 5, 7 և 10 տարեկան)։ Գործարանն արտադրում է նաև Մուսկատ և ծիրանի կոնյակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Best Buy Liquors Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  3. Vedi Alco brand is also popular outside Armenia
  4. «History of Vedi Alco CJSC». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  5. Getap Vernashen
  6. «Wine and fruit wine at Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  7. «Cognac at Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  8. «Vodka at Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  9. «Yerevantsi wine from Vedi Alco». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]