Դալար (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դալար (այլ կիրառումներ)
Գյուղ
Դալար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
ԲԾՄ835 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2594 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Դալար (Արարատի մարզ) (Հայաստան)##
Դալար (Արարատի մարզ) (Հայաստան)

Դալար, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արտաշատ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Արտաշատ Երևան խճուղու վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Անվանումը ստացել է 1935 թվականից, տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի ձախակողմյան հովտում, ծովի մակարդակից 835 մետր բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է - 3 աստիճանից մինչև - 20 աստիճան։ Ամառը տևական է, մայիսից մինչև սեպտեմբեր։ Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է + 25 աստիճանից մինչև + 40 աստիճանի սահմաններում։ Երկարատև չոր կլիման բացասական է ազդում գյուղատնտեսության վրա։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 300 մմ է։ Ագրոկլիմայական տեսակետից ոռոգելի լանդշաֆտը ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 200 891 903 1168 1985 2444 2634 2854 2844 2673 2594[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն ունի 764 տնտեսություն, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Գործում է 1894 թվականին կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնականում բանջարաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն։ Գյուղատնտեսական նշանակության հողատարածքը կազմում է 348,7 հա, որից 169,22 հա վարելահող, 20 հա պտղատու և 30 հա խաղողի տարածքներ։ Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ցանցի արդիականացումը, նոր կիսախողովակագծերի հավելումը և 2 խորքային հորերի հորատումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալար (Արարատի մարզ)» հոդվածին։