Հովտաշատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հովտաշատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարՀովիկ Թադևոսյան
Հիմնադրված է1831 թ.
Մակերես17,71 կմ²
ԲԾՄ832 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3207[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքhovtashat.am
Հովտաշատ (Հայաստան)##
Հովտաշատ (Հայաստան)
Խանութ Հովտաշատի կենտրոնում

Հովտաշատ (նախկին անվանումը՝ Մեհմանդար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոն Արտաշատ 32 կմ հեռավորության վրա։ Վերանվանվել է Հովտաշատ 1978 թվականի հունվարի 25-ին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար, Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները։ Հովտաշատ է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան և Արաքս գետերի միջագետքում։ Ծովի մակարդակից ունի 832 մ բարձրություն։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Հովտաշատի մշտական բնակչությունը կազմել է 3207, առկա բնակչությունը՝ 3139 մարդ[1]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ[3]։ Հովտաշատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 406 1573[3] 1824 1016 1300 1419 1843 2955 3674 3207[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առկա 1009 տնտեսություն, դպրոց, գրադարան։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1035 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 784 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, կազմելով 22 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և ձկնաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Արոտավայրերը զբաղեցնում են 102 հա, խոտհարքերը՝ 26 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 447
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 123» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովտաշատ» հոդվածին։