Բաղրամյան (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղրամյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Բաղրամյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1829 թ.
Մակերես5,5 կմ²
ԲԾՄ838 մ մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1614[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Բաղրամյան (Արարատի մարզ) (Հայաստան)##
Բաղրամյան (Արարատի մարզ) (Հայաստան)

Բաղրամյան (նախկին անվանումը՝ Բաշնալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Արտաշատ խճուղու (Հ-8) վրա։ Վերանվանվել է Բաղրամյան 1949 թ. հունվարի 1-ին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Բաշնալու անվանումը, 1949 թվականին վերանվանվել է Բաղրամյան։ Գյուղում է գտնվում 19-րդ դարում կառուցված եկեղեցին, որը 2010 թվականին քանդվել է և վերակառուցվում է անհատ բարերարի կողմից։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակերևույթից 838 մ բարձրության վրա, տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը տատանվում է +39 +41 աստիճան ամենացածրը -29 -31 աստիճան։ Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտավորապես 250 մմ, բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բաղրամյանի մշտական բնակչությունը կազմել է 1614, առկա բնակչությունը՝ 1537 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ. տեղափոխվել է Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից[2]։

Բաղրամյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 175 673 558 649 1139 1456[2] 1518 1577[4] 1875 1614[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 460 տնտեսություն, ունի կապի հանգույց, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան և բուժկետ։ Մշակույթի պալատը և մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում և չեն գործում։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 306.6 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70 %։ Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործում են որպես վարելահողեր զբաղեցնելով մոտ 174.5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 33.3 հա և 50.5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ, զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 578
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 42» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 582

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղրամյան (Արարատի մարզ)» հոդվածին։