Սիփանիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Սիփանիկ | ||
| ռուս.՝ Сипаник ռուս.՝ посёлок при подсобном хозяйстве села Овташат | ||
Սիփանիկ համայնքը ճանապարհից | ||
| 40°06′25″N 44°21′08″E / 40.10694°N 44.35222°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արարատի | |
| Համայնք | Արարատի մարզ | |
| Համայնքի ղեկավար | Մանուկյան Արայիկ | |
| Մակերես | 5,23 կմ² | |
| ԲԾՄ | 905 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 468[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Սիփանիկ, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականից Հովտաշատ գյուղի օժանդակ տնտեսությանը կից ավանը վերանվանվել է Սիփանիկ։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Հրազդան գետի ձախափնյա հովտում։ Ծովի մակարդակից ունի 828 մ բարձրություն։
Կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մխչյանի մշտական բնակչությունը կազմել է 4535, առկա բնակչությունը՝ 4208 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
| Տարի | 2001 | 2011 |
|---|---|---|
| Բնակիչ | 437[2] | 468[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 240 տնտեսություն, դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 607 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Կան խոտհարքեր և արոտավայրեր՝ համապատասխանաբար կազմելով 5 հա և 28 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիփանիկ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
