Վանաշեն
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Վանաշեն | |||
| 39°54′0″N 44°41′0″E / 39.90000°N 44.68333°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արարատի մարզ | ||
| Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
| Գյուղապետ | Արտաշես Գրիգորյան (2012-ից) | ||
| Հիմնադրված է | 1873 թ. | ||
| Մակերես | 13,4 կմ² | ||
| ԲԾՄ | 870 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▲2364 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | Վանաշենցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | 0234 | ||
|
| |||
Վանաշեն (նախկին անվանումը՝ Թայթան), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում՝ Վեդի գետի ափին։ Գտնվում է մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտք։
Գյուղն ունի մոտ 2364 բնակիչ[2], միջնակարգ դպրոց, գրադարան և մարզադաշտ։
Վանաշենը հիմնվել է 1873 թվականին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը մինչև 1978 թվական կոչվել է Թայթան։ Գյուղի անվանափոխության մեջ ներդրում ունի Հովհաննես Շիրազը[3], գյուղում պահպանվում է նրա այդ նամակ-առաջարկությունը։ 1889 թվականին գյուղը նշված էր արդեն քարտեզներում։ Եղիշե Չարենցը 1921 թվականին գրում է, որ ինքը այցելել է այս գյուղը։ Վանաշենում է ծնվել գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վանաշենի մշտական բնակչությունը կազմել է 2364, առկա բնակչությունը՝ 2024 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ 1988-1989 թթ. գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած 40 տուն հայեր[5]։
Վանաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանաշենից 27 կմ արևելք գտնվում է «Սրբաշեն» գյուղատեղին (միջնադար-XIX-XX դարեր.), 38 կմ արևելք.՝ «Սևահող» գյուղատեղին (X-XIV դարեր., XIX-XX դարեր)։ Վերջինում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (XII-XIII դարեր)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Թե ինչպես Շիրազը գյուղ անվանափոխեց
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 754
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանաշեն» հոդվածին։ |
|

