Այգեզարդ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Այգեզարդ | |||
| 39°57′23″N 44°36′17″E / 39.95639°N 44.60472°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արարատի մարզ | ||
| Գյուղ | Արտաշատ | ||
| Գյուղապետ | Ազատ Ավետիսյան | ||
| Հիմնադրված է | 1831 թ. | ||
| Այլ անվանումներ | Անաստասավան | ||
| Մակերես | 8,64 կմ² | ||
| ԲԾՄ | 870 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 2994[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | |||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Ավտոմոբիլային կոդ | 25 | ||
|
| |||
Այգեզարդ (նախկին անվանումները՝ Անաստասավան, Դարղալու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 3 կմ արևելք։ Վերանվանվել է Անաստասավան 1949 թ. դեկտեմբերի 1-ին, Այգեզարդ՝ 1957 թ. դեկտեմբերի 12-ին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ունեցել է Անաստասավան, Դարղալը, Դարիդաղի, Դարղալու Վերին, Թազա Դարղալու անվանումները։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Գտնվել է Շահումյան գյուղից ներքև դեպի Արաքսի ափ, որտեղ մինչև վերջերս պահպանվել էին մի քանի ավերակներ, իսկ գյուղի եկեղեցու ավերակների տեղում մի քանի հավատացյալներ 1970-ականներին մատուռ կառուցեցին։ Պատերազմի սկզբին գյուղը տեղահանվել է, մոտակայքում կառուցվել են պաշտպանական կառույցներ, փորվել են խրամատներ, իսկ տներում ապրել են զինվորներ։ Պատերազմից հետո գյուղը միացնում են Մասումլու հարևան գյուղին և վերանվանում Անաստասավան, ի պատիվ Անաստաս Միկոյանի, իսկ 1957 թ. նորից բաժանում և վերանվանում արդեն Այգեզարդ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 3329 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 63%, հետաշխատունակները՝ 14%։
Այգեզարդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
| Տարի | 1831 | 1873 | 1908 | 1919 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 535 | 789 | 1277 | 1350 | 1242 | 2627 | 2969 | 2984 | 3488[4] | 3458 | 2994[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 926 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, մեղվաբուծությամբ և դաշտավարությամբ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 226
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 552
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեզարդ» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 341)։ |

