Բյուրավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Բյուրավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՇրջանԱրտաշատի շրջան
ՂեկավարԳեղամ Հովակիմյան
Հիմնադրված է1829 թ.
ԲԾՄ865 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1191 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս0717
Բյուրավան (Հայաստան)##
Բյուրավան (Հայաստան)

Բյուրավան (նախկին անվանումները` Բամբակավան, Վերին Ղույլասար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, Ազատ գետի աջ ափին։ Նախկին Բամբակավանը վերանվանվել է Բյուրավան 1978 թ. հունվարի 25-ին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին Պարսկաստանից գաղթած հայերի կողմից։ Գյուղի հիմնաքարը դրել է տեր Ղազար քահանան։ Հիմնադրման ժամանակ գյուղում եղել է ընդամենը յոթ տնտեսություն, այնուհետև ավելացել է ևս երեքը։ Բյուրավան համայնքը նախկինում ունեցել է Վերին Գայլազոր, Հին Ղույլասար, Վերին Ղույլասար անվանումները։ 1936-1967 թթ. գյուղը զբաղվել է բամբակագործությամբ, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Բամբակավան։ 1978թ. հունվարի 25-ին Հովհաննես Շիրազի նախաձեռնությամբ գյուղը վերանվանվեց Բյուրավան։ Համայնքի բնակիչների օգնությամբ և աջակցությամբ վերանորոգվել և այժմ գործում է հիմնովին ավերված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Գյուղի կենտրոնում կառուցվել է հուշաղբյուր ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված 29 համագյուղացիների։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճանի, իսկ առավելագույնը՝ 42 աստիճանի։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բյուրավանի մշտական բնակչությունը կազմել է 1191, առկա բնակչությունը՝ 1139 մարդ[3]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ[4], 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[2][4]։ Բնակչության նախնիները եկել են Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1830 թթ.։

Բյուրավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև

Տարի Բնակչություն
1831 342 մարդ [5]
1873 157 մարդ [6]
1897 192 մարդ [5]
1926 206 մարդ [5]
1939 417 մարդ [5]
1959 826 մարդ [5]
1970 915 մարդ [5]
1979 958 մարդ [5]
1989 1278 մարդ [7]
2001 1336 մարդ [5]
2011 1191 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 364 տնտեսություն։ Խմելու ջուրը բերվում է Գառնու ջրատարից։ Համայնքն ունի մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց և մանկապարտեզ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 160,8 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 66%։ Համայնքի հողերի 40,7% օգտագործվում է որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 65,5 հա։ Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 58,4 հա և 10,4 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 711
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 48. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 599. — 4696 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]