Հայկ Մարտիրոսյան (շախմատիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
| Հայկ Մարտիրոսյան | |
|---|---|
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 14, 2000[1] (26 տարեկան) |
| Ծննդավայր | Բյուրավան, Արարատի մարզ, Հայաստան |
| Կոչում | միջազգային վարպետ[2], գրոսմայստեր և ՖԻԴԵ-ի վարպետ |
| Առավելագույն վարկանիշ | 2708 (նոյեմբեր, 2023) |
| Ներկայիս վարկանիշ | 2679 |
| ՖԻԴԵ համար | 13306553 |
| 365chess | Haik_M_Martirosyan |
| Chesstempo համար | 307714 |
| ICCF համար | 307714 |
Հայկ Միքայելի Մարտիրոսյան (հուլիսի 14, 2000[1], Բյուրավան, Արարատի մարզ, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Հայաստանի 2018 թվականի չեմպիոն[3], մինչև 16 տարեկանների 2016 թվականի աշխարհի չեմպիոն[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Մարտիրոսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 14-ին Արարատի մարզի Բյուրավան գյուղում[5]։ Շախմատ խաղալ սովորել է հորից` 5 տարեկանում։ 7 տարեկանից սկսել է մասնակցել տարբեր մրցաշարերի, հետո ընդունվել է շախմատի ակադեմիա։ Նրա անձնական մարզիչն է եղել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը[6]։ 2018 թվականի փետրվարից Հայկին մարզում է գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը[6]։
2011 թվականին, հաղթելով Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությունում[7], դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ[8]։ Հաջորդ տարի նա կրկնել է իր հաջողությունը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն նույն տարիքային խմբում[9]։
2013 թվականին Հայկ Մարտիրոսյանը դարձել է կայծակնային շախմատի մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոն[10]։
Միջազգային վարպետի կոչման արժանացել է 2014 թվականին՝ մի քանի ամսում լրացնելով երեք նորմերը։ Առաջին նորմը լրացրել է Մինսկում կայացած Դավիդ Բրոնշտեյնի հուշամրցաշարում[11], երկորդը` Երևանում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում` միաժամանակ լրացնելով գրոսմայստերի առաջին նորմը[12][13], իսկ երրորդը` Կիրիշիում անցկացված Վանյա Սոմովի հուշամրցաշարում[14]։
2016 թվականին «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում Հայկը լրացրել է գրոսմայստերի երկրորդ նորմը[15]։ 2017 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարում նա երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմը[16], և նույն թվականին Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում[17]։
2016 թվականին, մասնակցելով մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնությանը (Խանտի Մանսիյսկ), Հայկը տարավ 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և 11 հնարավորից վաստակելով 9 միավոր` դարձավ աշխարհի չեմպիոն[4]։
2018 թվականի հունվարին Հայկ Մարտիրոսյանը, մասնակցելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ հանրապետության չեմպիոն[18]։ Այդ հաղթանակով նա իրականացրեց իր երազանքը[19]` նվաճելով Հայաստանի հավաքականի ուղեգիր[18]։
Հայկ Մարտիրոսյանը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում[19]։
Նրա նախասիրություններից է ֆուտբոլը, սիրելի ակումբը Մադրիդի «Ռեալն» է[19]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշը Հայկ Մարտիրոսյանն արձանագրել է 2023 թվականի նոյեմբերին՝ 2708։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://ratings.fide.com/apps/236107.pdf
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 78th Armenian Ch. The Highest League
- 1 2 «World Youth Chess Championship 2016 O16». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- ↑ «Աշխարհի չեմպիոնը մարզպետի մոտ». Վերցված է 2018 Հունվար 25-ին.
- 1 2 «Շախմատի Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոն. եթե չլիներ Աշոտ Անաստասյանը, գուցե այսպիսի հաջողություններ չունենայի».
- ↑ «European Youth Chess Championship Albena 2011 - Boys Under 12».
- ↑ «Haik M Martirosyan». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- ↑ «European Youth Chess Championship B12 Prague 2012 - Boys Under 12».
- ↑ «13th European Youth Blitz Chess Championship 2013 - Open U14».
- ↑ Միջազգային վարպետի 1-ին նորմ
- ↑ Գրոսմայստերի 1-ին նորմ
- ↑ Միջազգային վարպետի 2-րդ նորմ
- ↑ Միջազգային վարպետի 3-րդ նորմ
- ↑ Գրոսմայստերի 2-րդ նորմ
- ↑ Գրոսմայստերի 3-րդ նորմ
- ↑ «FIDE Title Applications». FIDE.com.
- 1 2 «Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- 1 2 3 «Երազանքս շախմատի հավաքականի կազմում խաղալն է. Հայկ Մարտիրոսյան». Վերցված է 2018 Հունվար 23-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Մարտիրոսյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Հայկ Մարտիրոսյանի պարտիաները (անգլ.)
- Հայկ Մարտիրոսյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
| ||||||||||||||