Դավիդ Բրոնշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Իոնովիչ Բրոնշտեյն
Дави́д Ио́нович Бронште́йн
David Bronstein 1968b.jpg
Պետություն(ներ) {{{2}}} ԽՍՀՄ
Բելառուս Բելառուս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:19|2|0}})[1]
Ծննդավայր Բելայա Ցերկով
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 5, 2006({{padleft:2006|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:5|2|0}})[2][1] (82 տարեկանում)
Մահվան վայր Մինսկ
Կոչում Գրոսմայստեր (1950)
365chess David_Bronstein
Chesstempo համար 237826
ICCF համար 237826
Պարգևներ և մրցանակներ
David Bronstein Վիքիպահեստում

Դավիդ Իոնովիչ Բրոնշտեյն (ծնվել է 19 փետրվարի, 1924 թ., Բելայա Ցերկովում, մահացել է դեկտեմբերի 5-ին, 2006 թ., Մինսկում ) սովետական և ռուսական[3] շախմատիստ, գրոսմայստեր (1950)։ Աշխարհի առաջնության թեկնածու (1951)։ ԽՍՀՄ երկակի չեմպիոն 1948 թ. (կիսել է առաջին տեղը Ա. Կոտովի հետ) և 1949 թ. (կիսել է առաջին տեղը Վ. Սմիսլովի հետ)։ Մոսկվայի վեցակի չեմպիոն (1946, 1953, 1957, 1961, 1968 Տ. Պետրոսյանի հետ, 1982 Ն. Ռաշկովսկու հետ)։ Տարածաշրջանային մրցաշարերի հաղթող Սալտշյոբադենում (1948) և Գյոտեբորգում (1955).

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բելի Ցերկովում, ալրագործական արդունաբորության աշխատակցի՝ Իոխոնա Բերկովիչ Բրոնշտեյնի (1895—1952) և դեղավաճառ՝ Էստեր Մալկի Դուվիդովնայի (1895–1967) ընտանիքում։ Հայրը ծնունդով Ռոտմիստրովկայից էր, եղել է Բունդի ( համընդհանուր հրեական բանվորական դաշինք Լիտվայում, Լեհաստանում և Ռուսաստանում) անդամ, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ 1926 թ. ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Բերդյանսկ, իսկ 1930 թ. Կիև։[4][5]

Կիևի պիոներ պալատին կից շախմատի դպրոցի սան[6], Ալեքսանդր Կոնստանտինոպոլսկու աշակերտ[7]։

1935 թ. հորը հեռացնում են կուսակցությունից և պաշտոնազրկում։ 1937 թ. Բրոնշտեյնի հայրը ձեռբակալվում է որպես «ժողովրդի թշնամի» և դատապարտվում ուղղիչ աշխատանքային ճամբարի՝ 7 տարի ժամանակով։ Բրոնշտեյն երազում էր դառնալ մաթեմատիկոս, սակայն ճանապարհը դեպի համալսարան փակ էր նրա համար։ Ֆաշիստների հարձակումներից փախնելով նա հայտնվում է Կիևում, հետագայում հաճախ էր սիրում ասել, որ իրեն հետապնդում է թափառականի բախտը։

Շախմատը, որ ինքը ընդունում էր որպես արվեստ, դարձան իր կյանքի գլխավոր զբաղմունքը։ 1951 թ. Մոսկվայում կայացած աշխարհի առաջնության մատչի մասնակից։ Դա առաջին մատչն էր, որտեղ Մ. Բոտվինիկը պաշտպանում էր իրեն տիտղոսը։ Մատչը վերջացավ ոչ-ոքի (12:12) և չեմպիոնը մնաց գահին։ Փորձագետների գնահատմամբ Բրոնշտեյնը համարվում է բոլոր ժամանակների ինքնատիպ և մեծագույն շախմատիստներից մեկը։ Վ. Կորչնոյի կարծիքով հենց Բրոնշտեյն էր իր ժամանակակիցներից ամենախորը հասկանում շախմատը:

Բրոնշտեյնը զգալի ներդրում է ունեցել սկզբնախաղային թեորիայի զարգացման գործում (արքայական գամբիտ, բաց սկզբնախաղեր, հին հնդկական պաշտպանություն, ֆրանսիական պաշտպանություն, կարո-կանի պաշտպանություն, հոլանդական պաշտպանություն և այլն)։ Բրոնշտեյնի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել բոլոր շախմատիստների վրա, որոնք շախմատին մոտենում են, որպես իմպրովիզացիա, որպես ստեղծագործական ընթացք անկանխատեսելի արդյունքով։ Ավելի բարձր մարզական արդյունքների (հատկապես աշխարհի առաջնության մրցապայքարում) Բրոնշտեյնին խանգարում էր հասնել «չեմպիոնական զայրույթի» բացակայությունը, ինչպես նաև հակառակորդի գերագնահատումը (երբեմն Բրոնշտեյնը հակառակորդի, իրենից կարգով ցածրերի, փոխարեն գնտում էր այնպիսի հնարավորություններ, որ հակառակորդի մտքով չէր էլ անցնում) : Բրոնշտեյնը նաև նպաստում էր շախմատում ժամանակի վերահսկմվան բարեփոխմանը։ Նրա թեթև ձեռքով սկսվեցին արագ շախմատի մրցումներ։ Բրոնշտեյնը հնարել է մրցախաղի տեսակ, որի ժամանակ գոսմայստերները իրար հետ խաղում են միաժամանակ մի քանի պարտիա (և նման մրցախաղում հաղթել է գրոսմայստեր Ե. Վասյուկովին)։ Շախմատային մրցախաղի այդ տեսակը ստացել է Բրոնշտեյնի շախմատ անվանումը (այժմ այն ավելի շատ անվանում են «բասկյան համակարգ»)։ Բրոնշտեյնը զարգացրել և հարստացրել էր պարտիաների ժամանակաչափումը, որը առաջին անգամ առաջարկվել էր Բլյումենֆելդի կողմից։

Վարժ տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։

Բրոնշտեյնը գրել է շախմատի մասին ամենահանրաճանաչ գրքերը։ Նա ճանաչված, «Գրոսմայստերների միջազգային մրցաշար», գրքի հեղինակն է։ Նրա գրչին են պատկանում նաև այլ գրքեր առանց, որոնց դժվար է պատկերացնել որակյալ շախմատիստի կրթվածությունը՝ «200 բաց պարտիաներ», «Շախմատի ինքնուսույց»: Վերջերս հրատարակված «Դավիթը Գողիաթի դեմ» (համահեղինակ Ս. Վորոնկով) գիրքը մի հոյակապ ստեղծագործություն է հանճարեղ մարդու (Բրոնշտեյնի դեմքում) և համակարգչային ծրագրերի պայքարի մասին։ Բրոնշտեյնի ստեղծագործության մասին Բ. Վանշտեյնը գրել է մի հիասքանչ գիրք «Իմպրովիզացիա շախմատային արվեստում»:

Ամբողջովին կլանված լինելով շախմատային արվեստով, կենցաղում Բրոնշտեյնը, ըստ իրեն ժամանակակիցներ, անգործնական մարդ էր։ Շախմատային կոլեգաները ասում էին, որ Բրոնշտեյնը գնում է նվերներ հետևյալ սկզբունքով՝ իրը պետք է լինի թանկ, առօրյայում անօգտագործելի և տեղափոխման համար անհարմարավետ։ Նրա երկու սենյականոց սենյակում միշտ տիրում էի անկանոնություն։ Վերջին կնոջ՝ Տատյանա Իսաակովնայի, հուշերով երկու սենյակն էլ լցված էին գրքերով, հին թերթերով, լրագրերի կտրածոներով, ինչ որ փաստաթղթերի կույտերով։ Երբ Դավիդ Իոնովիչը մենակ էր մնում, ոչ մի բան իրեն չէր պատրաստում և խմում էր միայն թեյ։ Սակայն հայտնի է «բրոնշտեյնյան» ճաշի բաղադրատոմս, որ նկարագրված է իրեն գրքում։ Ինչ որ տանը եղել է՝ բանանները, լոլիկները, պղպեղը նա լցնում էր կաթսայի մեջ և եփում։ Եվ ի զարմանս իրեն երբեմն ճաշը ստացվում էր համեղ։

Անձնական կյանքի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Բրոնշտեյնը երեք անգամ ամուսնացել է։

1948 թ. նա ամուսնանում է շախմատիստուհի Օլգա Իգնատևնայի հետ (բաժանվել են 1949 թ., օրինականացրել են բաժանումը 1957 թ.)։ Որդին Լև Դավիդովիչ Բրոնշտեյնը (ծնվ. 12 դեկտեմբեր, 1947 թ.)

1961 թ. Դավիդ Իոնովիչը ամուսնանում է պատմագետ Մարինա Միխայլովնայի հետ (1932—1980)։

1984 թ. նա ամուսնանում է իր շախմատային ընկերոջ՝ Իսաակ Բոլեսլավսկու աղջակա՝ Տատյանայի հետ, որը նրանից 22 տարի փոքր էր և նրա հետ նա ծանոթացել է 1964 թ., իսկ առաջին անգամ տեսել է, երբ Տատյանան 3 տարեկան էր։ Ամուսնությունը շարունակվեց 23 տարի։ Տատյանան ավարտել է Մինսկի կոնսերվատորիան։ Մասնագիտությամբ արվեստագետ, Բելարուսիայի Մ. Տանկի անվան մանկավարժական պետական համալսարանի դոցենտ։ 1990 թ. քանի որ Բրոնշտեյնը Ռուսաստանում ստանում էր մուրացիկի թոշակ, որոշում է տեղափոխվել Մինսկ կնոջ մոտ։

Հիմնական մարզական արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Արդյունք Տեղ
1940 Ուկրաինակի չեմպիոնատ 2
1944 13-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ]] 6½ 16-ից 15
1945 14-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 10 17-ից 3
Ռադիոմատչ ԽՍՀՄ — ԱՄՆ]] (10-րդ խաղատախտակ) 2 2-ից
1946 Մոսկվայի չեմպիոնատ 11½ 15-ից 1
Ռադիոմատչ ԽՍՀՄ— Մեծ Բրիտանիա]] (7-րդ խաղատախտակ) 1 2-ից
Մատչ տուրնիր Մոսկվա — Պրագա 10½ 12-ից
1947 Մոսկվայի չեմպիոնատ 9 14-ից 1-3
15-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 11 19-ից 6
1948 Միջզոնալ մրցաշար 13½ 19-ից 1
1948 |16-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 12 18-ից 1-2
1949 17-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 13 19-ից 1-2
1950 Թեկնածուների մրցաշար 12 18-ից 1-2
Մատչ Ի. Բոլեսլավսկու դեմ 7½ : 6½
1951 Աշխարհի չեմպիոնի կոչման համար մատչ Մ. Բոտվիննիկի դեմ 12 : 12
19-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 9½ 17-ից 6-8
1952 20-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 10½ 19-ից 7-9
1953 Թեկնածուների մրցաշար 16 28-ից 2-4
Մոսկվայի չեմպիոնատ 12½ 15-ից 1
1953-54 Հասթինգս 6½ 9-ից 1-2
1954 Բելգրադ 13½ 19-ից 1
1955 Միջզոնալ մրցաշար 15 20-ից 1
1956 Թեկնածուների մրցաշար 9½ 18-ից 3-7
1957 24-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 13½ 21-ից 2-3
Մոսկվայի չեմպիոնատ 10½ из 12 1
Գոտա 1
1958 25-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 11½ 18-ից 3
Միջզոնալ մրցաշար 11½ 20-ից 7-11
1959 [[|26-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 9 19-ից 12-13
Մոսկվա 7 11-ից 1-3
Մոսկվայի չեմպիոնատ 10 15-ից 3
1960 |27-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 9 19-ից 12-13
1960 Մար-դել-Պլատա 11½ 15-ից 3
1961 28-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 9 19-ից 12-13
Մառոցիի հուշամրցաշար (Բուդապեշտ) 9½ 15-ից 2-3
Մոսկվայի չեմպիոնատ 11½ 17-ից 1-2
Լ. Շամկովիչի հետ մատչ Մոսկվայի առաջնությունում 3½ : 2½
29-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 12½ 20-ից 3
1962 Մոսկվա 9 15-ից 3-6
1963 Բեյվերվեյկ 11½ 17-ից 2
Միշկոլց 2
31-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 11½ 19-ից 4-6
1964 Միջզոնալ մրցաշար 16 23-ից 6
1964-65 32-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ]] 13 19-ից 2
1965 33-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ]] 9½ 19-ից 9
1966 Աստալոշի հուշամրցաշար (Սոմբատխեյ) 11½ 15-ից 1-2
1966-67 34-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 10½ 20-ից 8-9
1968 Մոսկվայի չեմպիոնատ 10½ 15-ից 1-2
Ամստերդամ 2
Լասկերի հուշամրցաշար (Բեռլին) 1-2
1971 Սարաևո 9 15-ից 1-3
39-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 11½ 21-ից 7-8
Ալյոխինի հուշամրցաշար (Մոսկվա) 9 17-ից 8-10
1972 40-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 9½ 21-ից 13-16
1973 |Միջզոնալ մրցաշար (Պետրոպոլիս) 10½ 17-ից 6
1974 Սան Խոսե 1
1975 43-րդ ԽՍՀՄ չեմպիոնատ 7½ 15-ից 9-10
1975-76 Հասթինգս 10 15-ից 1-3
1976 Սանդոմեժ 1
1977 Բուդապեշտ 11 16-ից 1
1978 Յուրմալա 10 15-ից 1
1982 Մոսկվայի չեմպիոնատ 11½ 17-ից 1-2
Պանչևո 2-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]