Հովհաննես Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Դանիելյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 3, 1974(1974-01-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվՕգոստոսի 3, 2016
Մահվան վայրՄոսկվա, ՌԴ
ԿոչումԳրոսմայստեր (1999)
Միջազգային վարպետ (1994)
Առավելագույն վարկանիշ2530 (2009, ապրիլ)
365chessOganes_Danielian
Chesstempo համար45172
ICCF համար45172

Հովհաննես Յուրիի Դանիելյան (1974, հունվարի 3, Երևան - 2016, օգոստոսի 3, Մոսկվա[1]), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1999

Շախմատիստի կարիերա

1989 և 1990 թվականներին մասնակցել է ԽՍՀՄ պատանիների առաջնության եզրափակիչներին։ 1992-1993 թվականներին Հայաստանը երեք անգամ ներկայացրել է պատանիների աշխարհի առաջնություններին։ Առավելագույն հաջողության հասել է 1992 թվականին, Դույսբուրգում (Գերմանիա), որտեղ նվաճել է մինչև 18 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնի կոչումը։ Նույն թվականին 4-րդ տեղն է զբաղեցրել Բուենոս Այրեսում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։

1992 թվականի վերջին - 1993 թվականի սկզբին Վլադիմիր Գեորգիևի հետ 2-րդ տեղն է բաժանել Շվեդիայի Հալսբերգ քաղաքում կայացած պատանեկան մրցաշարում (հաղթող՝ Ալեքսանդր Օնիշչուկ)։ 1993 թվականին Կաննում կայացած անցումային մրցախաղում 3½ - 2½ հաշվով հաղթել է ֆրանսիացի շախմատիստ Էլուա Ռելանժին, ինչի շնորհիվ մասնակցել է Ռուսաստանի Պրոտվինո քաղաքում կայացած աշխարհի առաջնության նախնական փուլերից մեկին՝ 10 մասնակիցների մեջ զբաղեցնելով 6-րդ տեղը։

1998 թվականին հաղթել է Մոսկվայում կայացած շրջանային մրցաշարում՝ առաջ անցնելով, մասնավորապես, Եվգենի Նայերից և Միխայիլ Սալտաևից։

Սկսած 2000 թվականից ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել է հազվադեպ[2]։ Մասնակցած եզակի մրցաշարերից մեկում՝ 2003 թվականին, 2-րդ տեղն է զբաղեցրել Մոսկվայում, իսկ 2008 թվականին 3-րդ տեղն է բաժանել Մուչովոյի (Ռուսաստան) մրցաշարում։

Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2009 թվականի ապրիլին (2530)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Այդ վարկանիշը նա պահպանել է մինչև կյանքի վերջ։

Կյանքի 43-րդ տարում անժամանակ վախճանվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին[1]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[3]
Կաղապարի նկարագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Կյանքից անժամանակ հեռացել է գրոսմայստեր Հովհաննես Դանիելյանը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-12-ին։ Վերցված է 2021-02-28 
  2. «Հովհաննես Դանիելյանի մրցելույթների ցանկը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-10-26 
  3. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ