Արամ Հակոբյան (շախմատիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Հակոբյան (այլ կիրառումներ)
Արամ Հակոբյան
Aram Hakobyan 2019 Karlsruhe.jpg
Պետություն(ներ)Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 2001(2001-04-01)[1] (21 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ[2], միջազգային վարպետ և գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2620
ՖԻԴԵ համար13306677
365chessAram_Hakobyan
Chesstempo համար308880
ICCF համար308880
Commons-logo.svg Aram Hakobyan Վիքիպահեստում
Արամ Հակոբյանը Սենթ Լուիսում

Արամ Աշոտի Հակոբյան (ապրիլի 1, 2001(2001-04-01)[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2018)[3], մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Հակոբյանը ծնվել է 2001 թվականին ապրիլի 1-ին Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է 6 տարեկանում՝ հաճախելով Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն։ Արամ Հակոբյանը հաղթել է Հայաստանի տարիքային առաջնություններում հինգ անգամ։

2013 թվականին հռչակվել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[5]։ 2014 և 2015 թվականներին դարձել է Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր[6][7]։

2016 թվականին 15 տարեկան հասակում հաղթել է Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունում[8], Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում օլիմպիադայի բրոնզե մեդալակիր[9]։

2018 թվականին դարձել է Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Պատանի աստղեր» հեղինակավոր մրցաշարի հաղթող[10]։ 2019 թվականին Արամը Վեբստերի համալսարանում ուսանելու նպատակներով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ արդեն մեկ անգամ դարձել է համաամերիկյան քոլեջների թիմային առաջնության հաղթող[11]։ Կիսամյակի սկզբում նա մեկնել է Հնդկաստան՝ Աշխարհի մինչև 20 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր[12]։

Արամ Հակոբյանի մարզիչների թվում են եղել Արարատ Սանթրյանը, Աշոտ Անաստասյանը, Արման Փաշիկյանը և Վլադիմիր Հակոբյանը։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2013 Ալ-Ային Մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն[5] 1
2017 Մինսկ Եվրոպայի առաջնություն 5 1 5 11-ից 7[13]
2018 Երևան Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշար 3 0 6 9-ից 6[14]
2018 Մոսկվա «Աերոֆլոտ Օփեն» 1 0 8 9-ից 5 [15]

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/apps/239581.PDF
  2. ratings.fide.com
  3. LLC Helix Consulting։ «Արամ Հակոբյանն Աէրոֆլոտ Օփենում լրացրել է գրոսմայստերի 3-րդ նորման - Սպորտային լուրեր»։ www.armsport.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-16-ին։ Վերցված է 2019-01-10 
  4. Armenia’s Hakobyan is world champion
  5. 5,0 5,1 «Արամ Հակոբյանը մինչև 12տ. աշխարհի չեմպիոն»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-28-ին։ Վերցված է 2019-01-13 
  6. «EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2015 FINISHED -»։ www.europechess.org։ Վերցված է 2022-07-13 
  7. «Chess-Results Server Chess-results.com - 24th EUROPEAN YOUTH CHESS CHAMPIONSHIP 2014»։ chess-results.com։ Վերցված է 2022-07-13 
  8. «Chess-Results Server Chess-results.com - Հայաստանի պատանիների 2016թ. առաջնության եզրափակիչ մրցաշար»։ chess-results.com։ Վերցված է 2022-07-13 
  9. «Armenian chess team wins bronze in Youth Olympiad»։ sport.mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2022-07-13 
  10. «Aram Hakobyan Wins World's Youth Stars Tournament»։ Федерация шахмат России (անգլերեն)։ Վերցված է 2022-07-13 
  11. «Webster Wins 2021 Pan-American Collegiate Team Championship»։ US Chess.org (անգլերեն)։ 2021-01-28։ Վերցված է 2022-07-13 
  12. «Շանթ Սարգսյանը` շախմատի Մ20 տ. աշխարհի փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր - Armsport.am»։ armsport.am։ Վերցված է 2022-07-13 
  13. գրոսմայստերի 1-ին նորմ
  14. գրոսմայստերի 2-րդ նորմ;
  15. գրոսմայստերի 3-րդ նորմ
  16. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]