Jump to content

Գաբրիել Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Սարգսյան
Գաբրիել Սարգսյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 3, 1983(1983-09-03) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային վարպետ և գրոսմայստեր[1]
Առավելագույն վարկանիշ2702 (դեկտեմբեր, 2015)
Ներկայիս վարկանիշ2671
ՖԻԴԵ համար13300881
365chessGabriel_Sargissian
Chesstempo համար187581
ICCF համար187581
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2014[2] և Շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի Պատվո շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Մովսես Խորենացու մեդալ
 Gabriel Sargissian Վիքիպահեստում

Գաբրիել Էդուարդի Սարգսյան (սեպտեմբերի 3, 1983(1983-09-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ Աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող (2011 թվական), շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008, 2012 թվականներին) Հայաստանի հավաքականի կազմում։ 2022 թվականին դարձել է օլիմպիական փոխչեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սարգսյանը 1996 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների աշխարհի չեմպիոն[3]։ Հայաստանի կրկնակի չեմպիոն է (2000 և 2003 թվականներին)[4], 2006 թվականին՝ Ռեյկյավիկի և Դուբայի միջազգային մրցաշարերի հաղթող[5]։

Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է համաշխարհային օլիմպիադայի հաղթող` 2006 թվականին՝ Թուրինում, 2008 թվականին՝ Դրեզդենում և 2012 թվականին՝ Ստամբուլում։ Առաջին հաղթանակի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[6], երկրորդի համար՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալով[7], երրորդի համար՝ Պատվո շքանշանով։

Ընդամենը շախմատային օլիմպիադաներին մասնակցել է ութ անգամ[8]՝ բացի թիմային պարգևներից մեկ անգամ նվաճելով նաև անհատական ոսկե մեդալ (2008)։

2007 թվականին Սարգսյանը հաղթել է Զաֆրեի (Իսպանիա) մրցաշարում՝ 7 հնարավորից վաստակելով 6,5 միավոր և մեկուկես միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից (Պոնոմարյով, Սաշիկիրան, Իվան Սոկոլով)[9]։

2008 թվականի դեկտեմբերին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։

  • 1996 - Աշխարհի չեմպիոն (մինչև 16 տարեկաններ)
  • 1998 - Եվրոպայի չեմպիոն (մինչև 18 տարեկաններ)
  • 2000 – Հայաստանի տղամարդկանց չեմպիոն
  • 2003 - Հայաստանի տղամարդկանց չեմպիոն
  • 2006 - Օլիմպիական չեմպիոն
  • 2008 - Օլիմպիական չեմպիոն
  • 2008 - Ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ
  • 2011 - Աշխարհի թիմային առաջնության հաղթող
  • 2012 - Օլիմպիական չեմպիոն
  • 2022֊Օլիմպիական փոխչեմպիոն
Էլոյի գործակցի փոփոխություններ[10] RatingDate2200230024002500260027002800Հուլ. 1996Փետրվ. 2015Գաբրիել ՍարգսյանElo rating

Պետական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը միաժամանակյա խաղաշարի ժամանակ, Երևան, 2016 թ. մայիսի 9, Մանկական այգի

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սարգսյանն ամուսնացել է Լիանա Ավոյանի հետ, ով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտ է[13][14]։ Հարսանիքը տեղի է ունեցել 2013 թվականի հունիսի 28-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ Հայաստանի և Հայաստանի շախմատային ֆեդերացիա նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ[13][14]։ Սերժ Սարգսյանը եղել է նրանց նրանց հարսանիքի քավորը[13][14]։ Նրանց որդին՝ Սարգիսը ծնվել է 2014 թվականի դեկտեմբերի 13-ին[14]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 OlimpBase
  3. Youth Championships 1996 Արխիվացված 2011-07-21 Wayback Machine(անգլ.)
  4. [«All Champions of Armenia(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին. All Champions of Armenia(անգլ.)]
  5. VI. Marx György Memorial Biography of Gabriel Sargissian(չաշխատող հղում)(անգլ.)
  6. «Победители Всемирной шахматной олимпиады награждены медалями «Мовсес Хоренаци»». Ереван.ру. 2006 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  7. Армянские шахматисты получат медаль За заслуги перед Отечеством Газета. Ru Новости
  8. OlimpBase Men’s Chess Olympiads Gabriel Sargissian(անգլ.)
  9. [«Sargissian scores 3021 performance(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին. Sargissian scores 3021 performance(անգլ.)]
  10. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
  11. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
  12. Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
  13. 13,0 13,1 13,2 «Armenian national chess team member gets married». News.am. 2013 թ․ հունիսի 28. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Հայկական սպորտի աստղերի զավակները (ֆոտո)». sport.news.am. 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Սարգսյան» հոդվածին։