Ռոբերտ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Հովհաննիսյան
Ռոբերտ Արարատի Հովհաննիսյան
Robert Hovhannisyan ARM Ch 2013.jpg
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվմարտի 23, 1991(1991-03-23) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ԿոչումԳրոսմայստեր (2010)
Միջազգային վարպետ (2009)
Առավելագույն վարկանիշ2641 (2016, հունիս)
Ներկայիս վարկանիշ2597
ՖԻԴԵ համար13302507
365chessRobert_Hovhannisyan
Chesstempo համար89129
ICCF համար89129
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
Commons-logo.svg Robert Hovhannisyan Վիքիպահեստում

Ռոբերտ Արարատի Հովհաննիսյան (մարտի 23, 1991(1991-03-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2010)[1]։ Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության հաղթող, Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ, որը 2011-ի աշխարհի թիմային առաջնությունում արժանացավ ոսկե մեդալի։ Այդ նվաճման համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2011)[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2011 թվականներին Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանը բազմիցս ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ 2008-2009 թվականներին երկու անգամ նվաճել է մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոնի կոչումը։

2009 թվականին Մոսկվայում հաղթել է Տիգրան Պետրոսյանի բաց հուշամրցաշարում, իսկ Սանկտ Պետերբուրգում անցկացված Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը։ Եվս երկու նորմեր Ռոբերտը լրացրել է 2010 թվականին՝ Ռիեկայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում[3]։

2011 թվականին, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Ռոբերտը դարձավ Հայաստանի մեծահասակների 71-րդ առաջնության (Երևան) հաղթող[4]՝ տեղ նվաճելով Հայաստանի հավաքականում։

Նույն թվականին Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Ռոբերտը Միխայիլ Ուլիբինի և Կոնստանտին Շանավայի հետ բաժանեց 2-4-րդ հորիզոնականները՝ զիջելով միայն հաղթող դարձած Տիգրան Քոթանջյանին։

Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի թիմային առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանը պահեստային խաղացող էր։ Նա անցկացրեց մեկ պարտիա, որում հաղթեց Եգիպտոսը ներկայացնող շախմատիստին։ Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ Ռոբերտը հռչակվեց 2011 թվականի աշխարհի չեմպիոն։

Նույն թվականին Չենայում (Մադրաս) նա դարձավ մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն[5]։

2012 թվականին, 10 հնարավորից վաստակելով 6½ միավոր, Ռոբերտը դարձավ Հայաստանի մեծահասակների 72-րդ առաջնության (Երևան) արծաթե մեդալակիր[6]։

2013 թվականին Ռոբերտը դարձավ Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարի հաղթող (Ջերմուկ)[7]։

2014 թվականին Ռոբերտը 1-3-րդ տեղերն է բաժանել Բադ Վիսզեի մրցաշարում (Ալեքսանդր Լենդերմանի և Անտե Շարիչի հետ)[8]։

2015 թվականին Հովհաննիսյանը 9 հնարավորից 7½ միավորով առաջին տեղը բաժանեց Ալեքսեյ Շիրովի հետ Ռիգայի տեխնիկական համալսարանի բաց մրցաշարում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երկրորդը[9]։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական վարկանիշի ամենաբարձր կետին հասել է 2019 թվականի օգոստոսին (2650)[10]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Titles approved at the 2nd Quarter Presidential Board 2010, FIDE
  2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
  3. Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնների՝ աշխարհամասի առաջնությունում լրացված նորմը կրկնակիի արժեք ունի։
  4. GM Robert Hovhannisyan is the new Armenian champion
  5. «50th World Junior Chess Championship»։ Chess-Results.com։ 2011-08-15։ Վերցված է օգոստոսի 15, 2011 
  6. «72nd ARM Championship. The Highest League»։ Chess-Results.com։ 2012-01-22։ Վերցված է 2012 թ․ հունվարի 22 
  7. «6th K. Asrian Memorial»։ Chess-Results.com։ Վերցված է 2013 թ․ հունիսի 24 
  8. GM Aleksandr Lenderman is the lucky winner of 18. OIBM Bad Wiessee 2014
  9. «GM Alexei Shirov clinches the title in 5th Riga Technical University Open»։ Chessdom։ 2015-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-22-ին։ Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10 
  10. Ռոբերտ Հովհաննիսյանի վարկանիշային սանդղակը ՖԻԴԵ-ի կայքում
  11. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org