Նարեկ Սեֆերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարեկ Սեֆերյան
NSeferjan.jpg
Պետություն(ներ)Flag of Russia.svg Ռուսաստան,
{{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 20, 1974(1974-08-20) (45 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա
ԿոչումԳրոսմայստեր (1998)
Առավելագույն վարկանիշ2541 (2000, հունվար)
Ներկայիս վարկանիշ2416 (նոյեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար13301071
365chessNarek_Seferjan
Chesstempo համար191782
ICCF համար191782

Նարեկ Էդուարդի Սեֆերյան (ծնվ.` 1974, օգոստոսի 20, Մոսկվա), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1998): Լրագրող-միջազգայնագետ, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը և ՌԴ ԱԳՆ-ի դիվանագիտական ակադեմիան։

Շախմատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվաճումները շախմատում.

Տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր.

  • 1995` U.S. open, Կոնկորդ, ԱՄՆ
  • 1995` North American open, Լաս Վեգաս, ԱՄՆ
  • 1996` Գոլդբերգի 7-րդ հուշամրցաշար, Մոսկվա, ՌԴ
  • 1998` Գոլդբերգի 12-րդ հուշամրցաշար, Մոսկվա, ՌԴ
  • 1998՝ Մոսկվայի միջազգային մրցաշար, Մոսկվա, ՌԴ
  • 1998՝ Էստրինի հուշամրցաշար, Մոսկվա, ՌԴ

Սեֆերյանը մշակել և գործնականում կիրառել է ֆրանսիական պաշտպանության տարբերակներից մեկը։

Ներկայացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Վերջին տարիներին մրցաշարերին գրեթե չի մասնակցում։

Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ թղթակից և տեսաբան է աշխատել տպագիր շատ հրատարակություններում։ Եղել է «թեժ կետերում»։ Հիմնականում գրել է միջազգային թեմաներով։

2003 թվականից աշխատում է հեռուստատեսությունում։ 2006-ից «Ռոսիա 24» հեռուստաալիքում խմբագիր-միջազգայնագետ է։ Համագործակցում է «ՌԻԱ-Նովոստի» և «Վեստնիկ Կավկազա» գործակալությունների հետ։

Սիրած զբաղմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագում է կիթառ, ստեղնային նվագարաններ, գրում է բանաստեղծություններ։

Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 թվականին, 4 տարեկանում, մասնակցել է վոկալիստների մանկական հանրահայտ «Веселые нотки» («Ուրախ ձայնանիշեր») մրցույթին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]