Jump to content

Մանուել Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Պետրոսյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 6, 1998(1998-05-06)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջան
Կոչումմիջազգային վարպետ[2], գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարպետ և Վարպետության թեկնածու
Առավելագույն վարկանիշ2592 (հուլիս, 2019)
Ներկայիս վարկանիշ2618
ՖԻԴԵ համար13300857
365chessManuel_Petrosyan
Chesstempo համար162827
ICCF համար162827

Մանուել Սուրենի[3] Պետրոսյան (1998, մայիսի 6, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Մինչև 18 տարեկանների 2016 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (2022[4], 2026[5]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Պետրոսյանի մանկությունն անցել է Ստեփանակերտում։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից` 3-4 տարեկանում։ Ծննդավայրում սկսել է հաճախել շախմատի դպրոց, իսկ 6 տարեկանից արդեն մարզվել է լուրջ մարզչի մոտ։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, քանի որ Արցախում չկային բարձրակարգ մարզիչներ, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելը հարմար չէր[6]։ Երևանում Մանուելը սկսել է պարապել շախմատի ակադեմիայում` գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի մոտ[7]։

Մանուելն ավարտել է Երևանի թիվ 127 ավագ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժին[7]։ Զինվորական ծառայությունն անցել է Բանակի կենտրոնական մարզական ակումբում[6]։

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Մանուելը 3-րդ տեղն է զբաղեցրել Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշարի մինչև 14 տարեկանների մրցաշարում[8]։ Նույն թվականին նա դարձել է մինչև 12 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթող` 9 հնարավորից վաստակելով 8½ միավոր[9]։

2012 թվականին Մանուելը կրկնել է հաջողությունը` այս անգամ դառնալով մինչև 14 տարեկանների երկրի չեմպիոն (7½ 9-ից)[10]։ Նույն թվականին նա մասնակցել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությանը և 9 հնարավորից 7 միավորով դարձել աշխարհամասի փոխչեմպիոն[11]։

2013 թվականին Մանուելը, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, հռչակվել է մինչև 16 տարեկանների Հայաստանի չեմպիոն[12]։ Նույն թվականին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայի շախմատի մրցաշարում Պետրոսյանը 6 պարտիայում վաստակել է 4½ միավոր և դարձել հաղթող[7][13]։

2014 թվականին Մանուելը դարձել է մինչև 16 տարեկանների Հայաստանի կրկնակի չեմպիոն` գրանցելով 100-տոկոսանոց արդյունք (9-ից 9 միավոր)[14]։

2014 թվականին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստը 6½ միավորով (9-ից) զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[15]։

2016 թվականի հունիսին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում (Պրահա) 9 տուրում վաստակելով 7½ միավոր Մանուելը հռչակվել է աշխարհամասի հաղթող[16]։ Երկու ամիս անց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում Մանուելը կրկնել է հաջողությունը` հռչակվելով նույն տարիքային խմբի աշխարհի չեմպիոն (9 11-ից)[17]։

Հաջորդ տարի իտալական Տարվիզիո քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Մանուելը մինչև 20 տարեկանների մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8½ միավոր` ևս երկու մասնակցի հետ բաժանել է 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը[18]։

Մանուել Պետրոսյանը 2018 թվականի Հայաստանի արագ շախմատի չեմպիոն է[19]։

2022 թվականի հունվարին, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Մանուելը հռչակվել է Հայաստանի բարձրագույն խմբի 82-րդ առաջնության հաղթող[20]։

Իր հաջողությունը նա կրկնել է 2026 թվականին (9 հնարավորից 6 միավոր)[5]։

Միջազգային կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՔաղաքՄրցաշար+=ԱրդյունքՏեղ
2010ԵրևանՀամահայկական շախմատային օլիմպիադա5315½ 9-ից[22]
2012Մոսկվա«Moscow Open 2012 A»5315½ 9-ից[23]
2014ԵրևանԵվրոպայի առաջնություն3334½ 9-ից[24]
Պերմ«International tournament Perm-2014»1085 9-ից[25]
2016ՋյակովիցաԵվրոպայի 17-րդ առաջնություն2096½ 11-ից[26]
Խանտի-Մանսիյսկ«World Youth Chess Championship 2016 O18»7049 11-ից[27]
2017Սևան«Սևանա լիճ 2017»3245 9-ից[28]

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[29] RatingDate1600180020002200240026002800Հունվ. 2008սեպ 2017Մանուել ՊետրոսյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ratings.fide.com/apps/241476.PDF
  2. FIDE Ratings and Statistics
  3. «Chess Academy of Armenia». www.chessacademy.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Մանուէլ Պետրոսյանը դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  5. 1 2 «Մանուել Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը՝ Հայաստանի չեմպիոններ | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2026-01-22-ին.
  6. 1 2 «Որոշիչ և լարված պարտիաները հենց վերջիններն էին. Մանուէլ Պետրոսյան». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  7. 1 2 3 «Մանուէլ Պետրոսյան. «ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՍԻՐՈՎ ԽԱՂԱԼ, ԱՅԼԱՊԵՍ ՀԱՂԹԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  8. «G.Kasparian Memorial Boys U-14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  9. «Armenian Boy's Championship U-12». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  10. «ARM B&G Ch-2012. Boys U-14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  11. «European Youth Chess Championship B14 Prague 2012 - Boys Under 14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  12. «Armenian Youth Chess Championship-2013 Under-16 Boys». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  13. «Gymnasiade 2013 Absoluto». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  14. «Armenian Youth Championship-2014. B-16». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  15. «25th European Youth Chess Championship 2015 U18 - Open». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  16. «European Youth Chess Championship B18 Prague 2016 - Boys Under 18». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  17. «World Youth Chess Championship 2016 O18». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  18. «World Junior under 20 Championship 2017 (150309)». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  19. «Armenian Rapid Ch. 2018». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  20. «Chess-Results Server Chess-results.com - 82nd Armenian Ch. The Highest League». chess-results.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  21. «Petrosyan, Manuel. FIDE Chess Profile. FIDE Titles (year)». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
  22. Միջազգային վարպետի 1-ին նորմ
  23. Միջազգային վարպետի 2-րդ նորմ
  24. Միջազգային վարպետի 3-րդ նորմ
  25. Միջազգային վարպետի նորմ
  26. Գրոսմայստերի 1-ին նորմ
  27. Գրոսմայստերի 2-րդ նորմ
  28. Գրոսմայստերի 3-րդ նորմ
  29. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]