Սերգեյ Գալդունց
Սերգեյ Գուրգենի Գալդունց | |
---|---|
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 17, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու |
Կոչում | Գրոսմայստեր (2003) |
Առավելագույն վարկանիշ | 2514 (2001, հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2503 |
ՖԻԴԵ համար | 316180 |
365chess | Sergey_Galdunts |
Chesstempo համար | 67676 |
ICCF համար | 67676 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1] |
Սերգեյ Գալդունց (հունվարի 17, 1965, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ)[2], հայ շախմատիստ, գրոսմայստեր (2003)։
Հայաստանի 1991 թվականի չեմպիոն[3]։ Հայաստանի երրորդ հավաքականի կազմում 1996-ին մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային օլիմպիադային` հանդես գալով երկրորդ խաղատախտակի վրա։ Անհատական պայքարում 12 հնարավորից վաստակելով 8 միավոր` զբաղեցրել է 9-րդ տեղը[4]` առաջին անգամ լրացնելով գրոսմայստերի նորմա։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[5]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[6]։
Լավագույն արդյունքները մրցաշարերում.
Թվական | Մրցաշարի անցկացման վայր | Զբաղեցրած տեղը |
---|---|---|
1991 | Վիսբադեն ![]() |
1-ին |
1994 | Շվեբիշ Գմյունդ ![]() |
1 - 3-րդ |
1994 | Վիսբադեն ![]() |
2-րդ |
1997 | Բիշվիլիե ![]() |
1-ին |
1998 | Բիշվիլլեր ![]() |
2-րդ |
2000 | Բադ Վիլդբադ ![]() |
2-րդ |
2000 | Սերֆերս Պարադիզ ![]() |
2 - 3-րդ |
2001 | Դարմշտադ ![]() |
3 - 5-րդ |
2002 | Բադ Վիլդբադ ![]() |
3-րդ |
2003 | Գրիսհայմ ![]() |
3-րդ |
1998 թվականից բնակվում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ OlimpBase
- ↑ FIDE Title Applications (GM, IM, WGM, WIM, IA, FA, IO)
- ↑ Շախմատի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները Archived 2012-01-20 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ 1996 թ. օլիմպիադայում Սերգեյ Գալդունցի արդյունքները (անգլ.)
- ↑ «Հայաստանը՝ շախմատի վետերանների աշխարհի փոխչեմպիոն»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին։ Վերցված է 2021 թ․ մարտի 4
- ↑ Ranking World Team Championship 50+, 65+ 2016: Section 50+
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Գալդունցի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Սերգեյ Գալդունցի պարտիաներից (անգլ.)
- Վիճակագրությունը Sport-stat.ru կայքում (անգլ.)
- Սերգեյ Գալդունցի արդյունքները մրցաշարերում (գերմ.)
|
|