Հովիկ Հայրապետյան
Հովիկ Հայրապետյան | |
---|---|
![]() Հայաստանի 2013 թվականի առաջնությունում | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 15, 1990 (32 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ ![]() |
Կոչում | Գրոսմայստեր (2013) Միջազգային վարպետ (2011) |
Առավելագույն վարկանիշ | 2517 (2017, ապրիլ) |
Ներկայիս վարկանիշ | 2466 |
ՖԻԴԵ համար | 13302639 |
365chess | Hovik_Hayrapetyan |
Chesstempo համար | 84443 |
ICCF համար | 84443 |
Հովիկ Հայրապետյան (ծնվ.` 1990, փետրվարի 15, Ստեփանակերտ[1], Արցախի Հանրապետություն), հայ շախմատիստ, շախմատի մարզիչ, գրոսմայստեր (2013)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովիկ Հայրապետյանը շախմատ խաղալ սկսել է 7 տարեկանում։ Մեկ տարի անց լրացրել է առաջին կարգը[2]։
Բազմիցս մասնակցել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություններին։ 2000 թվականին 3-րդ տեղն է զբաղեցրել մինչև 10 տարեկանների Հայաստանի առաջնությունում։ 2002 թվականին 3-րդն է եղել մինչև 12 տարեկանների, իսկ 2004-ին` մինչև 14 տարեկանների պատանեկան առաջնություններում։

2003 և 2004 թթ. դարձել է Արցախի Հանրապետության չեմպիոն։
2005 թ. Հենրիկ Գասպարյանի 95-ամյակին նվիրված 18 տարեկանների մրցաշարում գրավել է 2-րդ հորիզոնականը։
2006, 2007 և 2008 թվականներին՝ Հայաստանի պատանիների փոխչեմպիոն։ 2007 թ. 2-րդն է եղել «Ջերմուկ-2007» մինչև 18 տարեկանների միջազգային մրցաշարում[3]։
2012-ին 2-րդ տեղն է զբաղեցրել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում[4]։ Նույն թվականին հաղթել է Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում[5]։
2014-ին 3-րդ տեղն է զբաղեցրել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում[6]։
ՖԻԴԵ-ի վարպետ է 2010 թվականից, միջազգային վարպետ` 2011-ից, գրոսմայստեր` 2013-ից։
Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2017 թվականի ապրիլին (2517)[7]։
Շախմատիստի կարիերային զուգահեռ զբաղվում է մարզչական գործունեությամբ` դասավանդելով Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոցում[2]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հովիկ Հայրապետյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի էջում(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 ««Ես հասել եմ իմ երազանքին, հիմա այն սերունդներին փոխանցելու հերթն է». Հովիկ Հայրապետյան - Yerevan Chess Federation»։ yerevanchessfed.com (հայերեն)։ Վերցված է 2021-11-07
- ↑ «Ջերմուկ-2007» մրցաշարի արդյունքները
- ↑ Հուշամրցաշարի արդյունքները
- ↑ Մրցաշարի արդյունքները
- ↑ Մրցաշարի արդյունքները
- ↑ Վարկանիշի գրաֆիկ
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովիկ Հայրապետյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Հովիկ Հայրապետյանի պարտիաները (անգլ.)
- Հովիկ Հայրապետյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
|