Կարեն Մովսիսյան (շախմատիստ)
Կարեն Էմիլի Մովսիսյան | |
---|---|
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (1994) Միջազգային վարպետ (1983) |
Առավելագույն վարկանիշ | 2570 (2009, հուլիս) |
Ներկայիս վարկանիշ | 2472 |
ՖԻԴԵ համար | 13301152 |
365chess | Karen_Movsziszian |
Chesstempo համար | 143489 |
ICCF համար | 143489 |
![]() |
Կարեն Էմիլի[1] Մովսիսյան (ծնվ.` 1963, հունվարի 6, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1994): 1993-1997 թվականներին ներկայացրել է Գերմանիայի շախմատի ֆեդերացիան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին Կարեն Մովսիսյանը դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն։ Միջազգային ասպարեզում առավել հաջող սկսել է հանդես գալ 1990-ականների վերջից սկսած` նվաճելով բազմաթիվ մրցանակներ։
2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[2]։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[3]։
2017 թվականի օգոստոսին Կարեն Մովսիսյանը, Իսպանիայի Սաբադել քաղաքում մասնակցելով վետերան շախմատիստների Եվրոպայի առաջնությանը, հռչակվեց աշխարհամասի չեմպիոն։ 50-ից բարձր տարիքային խմբում նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր[4]։
2018 թվականի նոյեմբերին Կարեն Մովսիսյանը դարձավ նույն տարիքային խմբի վետերանների աշխարհի չեմպիոն։ Բլեդում (Սլովենիա) կայացած մրցաշարում նա 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր[5]։
Հաղթանակներ մրցաշարերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992` Համբուրգ
- 1993` Բեռլին (Berliner Sommer մրցաշար)
- 1993՝ Դրեզդեն
- 1996` Մանրեսա (Ալեքսանդր Դելչևի հետ)
- 1996` Բյոբլինգեն (Լև Գուտմանի, Կլուս Բիշոֆի, Գեորգի Բագատուրովի և Ռուստեմ Դաուտովի հետ)
- 1997` Համբուրգ (Դորիան Ռոգոզենկոյի հետ)
- 2000` Մանչա Ռեալ
- 2002` Լորկա
- 2002` Բենասկե (Վադիմ Միլովի հետ)
- 2003՝ Մոնդարիս
- 2003՝ Մայա (Մայքլ Օրատովսկու և Քևին Սփրագետի հետ)
- 2003՝ Մանչա Ռեալ (Ալեքսիս Կաբրերայի հետ)
- 2004` Մոնդարիս
- 2004` Կուտրո
- 2005` Լա Պոբլա դե Լիլիետ (Վիկտոր Մոսկալենկոյի հետ)
- 2005` Մոնդարիս (Ալեխանդրո Հոֆմանի հետ)
- 2006` Մոնդարիս (Սալվադոր Գաբրիել դել Ռիո Անխելիսի հետ)
- 2006` Գրանադա (Դանիել Կամպորայի, Վիտակի Կոզակի և Էնրիկե Ռոդրիգես Գերերոյի հետ)
- 2007` Պոնտեվեդրա
- 2007` Ալբասետե (Վլադիմիր Բուրմակինի և Օլդեն Էռնանդես Կարմենատեսի հետ)
- 2008` Սևիլյա
- 2008` Իմպերիա
- 2008՝ Մեդիոլան
- 2008՝ Լա Ռոդա (Ալեքսիս Կաբրերայի և Ֆիդել Կորալես Խիմենեսի հետ)
- 2008՝ Սիջես (Զբիգնև Պակլեզի և Ալեքսեյ Բարսովի հետ)
Առավելագույն անհատական վարկանիշի հասել է 2009 թ. հուլիսին (2570 միավոր)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայրանվան ճշտում (կետ 21)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է 2015-12-17
- ↑ «Հայաստանը՝ շախմատի վետերանների աշխարհի փոխչեմպիոն»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին։ Վերցված է 2021-01-18
- ↑ Ranking World Team Championship 50+, 65+ 2016: Section 50+
- ↑ «Կարեն Մովսիսյանը դարձավ Եվրոպայի վետերանների չեմպիոն»(չաշխատող հղում)
- ↑ «Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն (ֆոտո)»
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարեն Մովսիսյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Կարեն Մովսիսյանի պարտիաները (անգլ.)
- Կարեն Մովսիսյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
|