Ավետիք Գրիգորյան (շախմատիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Գրիգորյան (այլ կիրառումներ)
Ավետիք Գրիգորյան | |
---|---|
Ավետիք Նիկոլայի Գրիգորյան | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գրոսմայստեր[1] և միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2561 |
ՖԻԴԵ համար | 13302191 |
365chess | Avetik_Grigoryan |
Chesstempo համար | 78083 |
ICCF համար | 78083 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[2] |
Ավետիք Նիկոլայի Գրիգորյան (հունվարի 27, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2008), մարզիչ։ 2010 թվականի Հայաստանի չեմպիոն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1989 թվականին Երևանում։ Նախնիները Գավառից և Պարսկաստանից են[3]։ Շախմատ խաղալ 4 տարեկանում սովորեցրել է տատիկը։ Սերն այդ խաղի նկատմամբ փոխանցվել է պապից ու հորից[4]։
Տարրական կրթությունը ստացել է Երևանի թիվ 51 դպրոցում, ավարտել է թիվ 59 դպրոցը։ Այնուհետև ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժինը[3]։
Շախմատի դպրոցում առաջին մարզիչը եղել է Գագիկ Սարգսյանը։ Ավետիքը մեկ տարում լրացրել է բոլոր կարգերը և 7,5 տարեկանում դարձել 1-ին կարգային շախմատիստ։ Մրցաշարերում ունեցած երկարատև անհաջողությունները Ավետիքին ստիպում են մեկ տարով թողնել շախմատը և զբաղվել ձեռնամարտով։ 12 տարեկանում նա վերադառնում է շախմատ և սկսում պարապել Արսեն Եղիազարյանի մոտ։ Արդեն մեկ տարի անց Ավետիքը Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը և առաջին անգամ մասնակցում Եվրոպայի պատանիների առաջնությանը[5]։
2002 թվականից սկսում է հաճախել Սմբատ Լպուտյանի ղեկավարած նորաբաց շախմատի ակադեմիան[5]։ Նույն թվականին Ավետիքը նվաճում է մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը[3]։ 2004, 2006 և 2007 թվականներին Ավետիքը դառնում է Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն։ 2010 թվականին, մասնակցելով Հայաստանի մեծահասակների առաջնությանը, ավարտից մեկ տուր առաջ հռչակվում է մրցաշարի հաղթող[5]։ Այդ հաջողության շնորհիվ նա ընդգրկվում է Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցում Խանտի Մանսիյսկում կայացած 39-րդ օլիմպիադային։ Այնտեղ անցկացնում է ընդամենը մեկ պարտիա, որում հաղթում է կոստառիկացի մրցակցին։ Հավաքականն այդ մրցաշարն ավարտում է 7-րդ տեղում[6]։
Ավետիք Գրիգորյանը վերջին տարիներին պրոֆեսիոնալ շախմատ չի խաղում, զբաղվում է մարզչական գործունեությամբ[4]։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004, 2006, 2007՝ Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն
- 2006՝ Երևանի արագ շախմատի գավաթակիր
- 2006՝ Եվրոպայի արագ շախմատի առաջնություն, 2-րդ տեղ
- 2007՝ մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն, 4-րդ տեղ
- 2008՝ Բելգորոդի բաց մրցաշար, 2-րդ տեղ
- 2008՝ Fajr Open, Իրան, 2-րդ տեղ
- 2010՝ Հայաստանի մեծահասակների չեմպիոն[7]
- 2010՝ Bansko Grand Chess Open-ի հաղթող[8]
- 2011՝ «Կորսիկա Մաստերս-2011» փառատոնի շախմատային մրցաշար, Բաստիա, Կորսիկա, 3-15-րդ տեղեր[9]
Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում է քունգ ֆուով, լողով, էքստրեմալ մարզաձևերով[4]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ratings.fide.com
- ↑ OlimpBase
- ↑ 3,0 3,1 3,2 «Ավետիք Գրիգորյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին։ Վերցված է 2016-06-09
- ↑ 4,0 4,1 4,2 «Հարցազրույց Ավետիք Գրիգորյանի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին։ Վերցված է 2016-06-09
- ↑ 5,0 5,1 5,2 «Ավետիք Գրիգորյան. «Չեմ պատրաստվում զրկել ինձ կյանքի մյուս գույներից»»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին։ Վերցված է 2022 թ․ հունվարի 3
- ↑ Օլիմպիադա-2010. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Chessdom - Armenian Chess Championship
- ↑ Avetik Grigoryan impressive in Bansko Open
- ↑ «15th Corsican Circuit – final Anand vs Mamedyarov on Monday»։ ChessBase։ 2011-10-31։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավետիք Գրիգորյանի անձնական քարտը FIDE-ի կայքում (անգլ.)
- Շախմատային պարտիաներ «ChessGames» կայքում (անգլ.)
|
|