Jump to content

Արման Փաշիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Վլադիմիրի Փաշիկյան
Պետություն(ներ)Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհուլիսի 28, 1987(1987-07-28) (39 տարեկան)
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսաստան Ռուսաստան
ԿոչումԳրոսմայստեր (2007)
Միջազգային վարպետ (2004)
Առավելագույն վարկանիշ2663 (սեպտեմբեր, 2009)
Ներկայիս վարկանիշ2594
ՖԻԴԵ համար13301578
365chessArman_Pashikian
Chesstempo համար158569
ICCF համար158569
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010[1]

Արման Փաշիկյան (հուլիսի 28, 1987(1987-07-28), Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (2009, 2019)[3]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում, որտեղ ապրել է մինչև երեք տարեկանը, երբ ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ 2004-ին ավարտել է Երևանի թիվ 27 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1997, 1998 թվականներին դարձել է մինչև 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, արծաթե մեդալ է նվաճել մինչև 12 տարեկանների (1999-ին) և մինչև 14 տարեկանների առաջնություններում (2011

2005-ին դարձել է Եվրոպայի արագ շախմատի պատանեկան առաջնության հաղթող[4]։

2008-ին հաղթել է Գյումրու և Մարտունու միջազգային մրցաշարերում[5]։ Բազմիցս մասնակցել է Հայաստանի առաջնություններին, 2009-ին դարձել է Հայաստանի չեմպիոն[6], 2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի[7]։

2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային 39-րդ օլիմպիադային։ Խաղալով չորրորդ խաղատախտակի վրա՝ նա 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և անհատական պայքարում զբաղեցրել 9-րդ տեղը։ Նույն թվականին մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը (Բուրսա, Թուրքիա), որտեղ կրկին խաղացել է չորրորդ խաղատախտակի վրա. նա 6 հնարավորից վաստակել է 3½ միավոր և անհատական պայքարում արժանացել բրոնզե մեդալի։ Արման Փաշիկյանը մեկ անգամ մասնակցել է նաև Եվրոպայի առաջնությանը (2009, Նովի Սադ, Սերբիա), որտեղ չորրորդ խաղատախտակի վրա խաղացել է ընդամենը 4 պարտիա՝ վաստակելով 2 միավոր։

2012փետրվարին հաղթող է ճանաչվել Իրանի Մահշադ քաղաքում կայացած Ֆիրդուսու անվան բաց մրցաշարում[8]։

2019 թվականին Արման Փաշիկյանը, 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր, դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն[3]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011հունիսի 10-ին ամուսնացել է ռուս շախմատիստուհի Մարիա Կուրսովայի հետ, որը տեղափոխվել է Հայաստան և սկսել ներկայացնել Հայաստանը[2]։

Նրանք ծանոթացել են 2006-ին Թուրքիայում` Եվրոպայի առաջնության ժամանակ։

2013-ի հունվարին ծնվել է նրանց անդրանիկ զավակը` Էրիկը[9]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[10] RatingDate220023002400250026002700Հունվ. 1999հոկ 2014Արման ՓաշիկյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. OlimpBase
  2. 1 2 «Հարցազրույց Արման Փաշիկյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  3. 1 2 «10 տարի անց. Արման Փաշիկյանը` շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  4. Հայաստանի շախմատի ակադեմիա
  5. The Week in Chess 715 Արխիվացված 2008-10-25 Wayback Machine (անգլ.)
  6. All Champions of Armenia Արխիվացված 2012-01-20 Wayback Machine (անգլ.)
  7. 66th Armenian Championship Արխիվացված 2009-01-04 Wayback Machine (անգլ.)
  8. «2nd Ferdowsi International Chess Open Tournament February 10–20, 2012 Mashhad – Iran». Chess-Results.com. 2012 թ․ փետրվարի 19. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
  9. «Հարցազրույց Մարիա Կուրսովայի հետ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  10. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org