Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Armenian State Institute of Physical Culture logo.png
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1945
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան
Կայք asipc.am
Կոորդինատներ: 40°10′33.960000099993″ հս․ լ. 44°31′26.040000099991″ ավ. ե. / 40.17610000002777326° հս․. լ. 44.52390000002777271° ավ. ե. / 40.17610000002777326; 44.52390000002777271

Ֆիզիկական կոլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՀՊհ) հիմնադրվել է 1945 թվականին՝ Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ֆակուլտէտի հիմքի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ֆիզ. կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ.jpg

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը հիմնադրվել է 1945 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդ որոշմամբ:

Ունի մարզչամանկավարժական և մարզաառողջարարական ֆակուլտետներ, ասպիրանտուրա (1995-ից), հեռակա ուսուցման բաժին։ Պատրաստում է դիպլոմավորված մասնագետներ՝ 26 մասնագիտություններով՝ մարմնամարզություն, դահուկային սպորտ, ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, սուսերամարտ, աթլետիկա, լող, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, սեղանի թենիս, ձեռքի գնդակ, բիլիարդ, շախմատ, ֆուտբոլ մարզաձևերով, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, կինեզիոլոգ, մարզ, լրագրող։ Հրատարակում է «Հայ արի» (նախապես՝ «Ոաանող-մարզիկ») պաշտոնաթերթը։ Ինստիտուտի ուսանողները մասնագիտական հմտություն են ձեռք բերում հանրակրթական և մարզ, դպրոցներում, բժշկական հիմնարկներում (կինեզիոլոգներ) և ԶԼՄ-ների խմբագրատներում (մարզ, լրագրողներ)։ ՖԿՀՊհ-ն Միջազգային օլիմպ, կոմիտեի, Միջազգային օլիմպ, ակադեմիայի, Եվրոպայի սպորտային գիտությունների ու «Սպորտ և առողջություն» ընկերակցությունների անդամ է։ 2010-2011 ուսումնական տարում ՖԿՀՊԻ-ում սովորել է շուրջ 3,2 հազար ուսանող։

Ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԿՀՊԻ-ի ռեկտորներ են եղել Հայկ Փարսադանյանը (1945-1953), Աղասի Չարչօղլյանը (1953-1961 և 1969-1975), Լորիս Քալաշյանը (1961-1969), Հրաչիկ Թուփալյանը (1975-1994), Ռուբեն Գալստյանը (1994-1998), 1998 թվականից՝ Վահրամ Առաքելյանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]