Միջազգային վարպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի կողմից շախմատիստներին շնորհվող կոչում։ Տրվում է տղամարդ և կին շախմատիստներին 1950 թվականից՝ սահմանված նորմատիվային պահանջները կատարելու համար։ Կոչումը տրվում է ցմահ. եթե շախմատիստը լրացնում է գրոսմայստերի ավելի բարձր կոչումը, ապա նա սկսում է կրել այդ կոչումը։

Կոչումը ստանալու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաջին միջազգային վարպետ Հենրիկ Գասպարյանի պատկերով փոստային նամականիշ

Կոչումը ստանալու համար շախմատիստը պետք է երեք անգամ լրացնի միջազգային վարպետի նորմա և նրա Էլոյի գործակիցը պետք է գերազանցի 2400-ը։

«Միջազգային վարպետ» կոչումը միջանկյալ է ՖԻԴԵ-ի վարպետի և գրոսմայստերի միջև։ Սակայն գրոսմայստերի կոչում ստանալու համար պարտադիր չէ լինել միջազգային վարպետ։ Համապատասխան հաջողության դեպքում շախմատիստին կարող է անմիջապես շնորհվել գրոսմայստերի կոչում՝ շրջանցելով միջանկյալ կոչումը։ Սակայն այդպիսի դեպքերն աշխարհում եզակի են. Լարրի Քրիստիանսեն, Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ։

2010 թվականին աշխարհում կար 2876 միջազգային վարպետ։

Հայ միջազգային վարպետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերից առաջինը միջազգային վարպետի կոչում ստացել է Հենրիկ Գասպարյանը (1950)։ Նա նաև աշխարհում այդ կոչմանն արժանացած առաջին շախմատիստների շարքում է։

1952 թվականին այդ կոչմանն արժանացել է Տիգրան Պետրոսյանը։

Հայաստանաբնակ շախմատիստներից առաջինը միջազգային վարպետի կոչմանն արժանացել է Էդուարդ Մնացականյանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]