Jump to content

Էլինա Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլինա Յուրիի Դանիելյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 16, 1978(1978-08-16)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ
ԿոչումԳրոսմայստեր (2010)
Միջազգային վարպետ (2003)
Առավելագույն վարկանիշ2521 (հուլիս 2011)
Ներկայիս վարկանիշ2404
ՖԻԴԵ համար13300210
365chessElina_Danielian
Chesstempo համար45167
ICCF համար45167
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1992[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ

«Հայրենիքին մատուցած
ծառայությունների համար»

1-ին աստիճանի մեդալ
elinachess.com
 Elina Danielian Վիքիպահեստում

Էլինա Յուրիի Դանիելյան (օգոստոսի 16, 1978(1978-08-16)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստուհի, գրոսմայստեր։ Հայաստանի վեցակի չեմպիոն (1993, 1994, 1999, 2002, 2003, 2004), Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2003), Եվրոպայի չեմպիոն (2021)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլինա Դանիելյանին 5 տարեկան հասակում շախմատ խաղալ սովորեցրել է հայրը։ 7 տարեկանից նա ներգրավվել է շախմատի խմբակում, որի ղեկավարն էր Ռաֆայել Սարկիսովը։

1988 թվականին, Արցախյան հակամարտության սկզբնական ժամանակահատվածում, նրա ընտանիքը, թողնելով Բաքուն, տեղափոխվում է Երևան։ Նա չի թողնում շախմատը և սկսում է հաճախել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան դպրոց, որտեղ մարզվում է Հովիկ Խալիկյանի ղեկավարությամբ։ Արդեն 15 տարեկանում նա հաղթում է Հայաստանի շախմատի առաջնությունում, իսկ 16 տարեկանում ստանում է կանանց գրոսմայստերի կոչում։

1992 թվականին նա դառնում է կանանց Հայաստանի ազգային հավաքականի անդամ։ 2003 թվականին, գլխավորելով Հայաստանի ազգային հավաքականը, նա հաղթում է Եվրոպայի թիմային առաջնությանում, իսկ 2007 թվականին վաստակում բրոնզե մեդալ։

Էլինա Դանիելյան

2003 թվականին Էլինան ստանում է միջազգային վարպետի, իսկ 2010-ին՝ գրոսմայստերի կոչում։

2019 թվականին Էլինա Դանիելյանը դարձել է chess.com կայքի կազմակերպած արագընթաց շախմատի առցանց առաջնության հաղթող[4][5][6]։

2021 թվականի օգոստոսին Ռումինիայում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր (7 հաղթանակ, 4 ոչ-ոքի), Էլինա Դանիելյանը՝ առաջինը նորանկախ Հայաստանի շախմատիստներից, դարձավ Եվրոպայի չեմպիոն[7]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[8] RatingDate2000210022002300240025002600Հուլ. 1991Հունվ. 2015Էլինա ԴանիելյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.elinachess.com/about.php
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 OlimpBase
  3. Grandmaster Elina Danielian becomes Champion of Europe – unprecedented success for Armenia, Armenpress, 2021
  4. «Underdog Danielian Wins Women's Speed Chess Championship».
  5. «Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 15-13 հաշվով հաղթել է Ռուսաստանցի գրոսմայստեր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Վալենտինա Գունինային կանանց շրջանում անցկացվող արագ շախմատի մրցաշարում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  6. Էլինա Դանիելյանը դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն
  7. «Chess-Results Server Chess-results.com - EUROPEAN INDIVIDUAL WOMEN'S CHESS CHAMPIONSHIP 2021». chess-results.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  8. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
  9. Է. Յ. Դանիելյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլինա Դանիելյան» հոդվածին։