Jump to content

Հովհաննես Գաբուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Գաբուզյան
Պետություն(ներ){{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 19, 1995(1995-05-19) (30 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿոչումԳրոսմայստեր (2012)
Միջազգային վարպետ (2012)
Առավելագույն վարկանիշ2582 (2014, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2579
ՖԻԴԵ համար13303732
365chessHovhannes_Gabuzyan
Chesstempo համար67109
ICCF համար67109

Հովհաննես Եղիազարի Գաբուզյան (մայիսի 19, 1995(1995-05-19), Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2012)։ Հայաստանի 2017 և 2021 թվականների չեմպիոն։

Շախմատիստի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը բազմիցս ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում՝ շահելով չորս արծաթե մեդալ[1].

  • 2011՝ Ալբենա, մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2012՝ Պրահա, մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն
  • 2012՝ Մարիբոր, մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն
  • 2013՝ Բուդվա, մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնություն

Երկու անգամ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադաներին՝ շահելով չորս մեդալ.

  • 2010՝ ոսկե մեդալներ թիմի հետ և անհատական (3-րդ խաղատախտակի վրա)
  • 2011՝ արծաթե մեդալ թիմի հետ և բրոնզե մեդալ անհատական պայքարում (2-րդ խաղատախտակի վրա)[2]

Գաբուզյանը բազմիցս մրցանակիր է դարձել նաև Հայաստանի պատանեկան առաջնություններում, այդ թվում՝ երեք անգամ նվաճելով ոսկե մեդալներ.

  • 2009՝ մինչև 14 տարեկաններ
  • 2010՝ մինչև 16 տարեկաններ
  • 2011՝ մինչև 16 տարեկաններ

Գրոսմայստեր դառնալու համար անհրաժեշտ նորմերը լրացրել է 2012 թվականին Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում և Ալբենայում։ 2014 թվականին հաղթող է դարձել Վառնայում կայացած բաց մրցաշարում։

2014 թվականին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն[3]։ Անհատական վարկանիշի առավելագույն ցուցանիշին հասել է 2014 թվականի հուլիսին (2582)՝ Հայաստանի շախմատիստների մեջ զբաղեցնելով 11-րդ տեղը։

2016 թվականին Հովհաննես Գաբուզյանը դարձավ Աբու Դաբիում կայացած Համաշխարհային համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն (9 հնարավորից 8 միավոր)[4][5]։

2017 թվականի հունվարին Հովհաննեսը, 9 հնարավորից վաստակելով 5½ միավոր, դարձավ դասական շախմատի Հայաստանի չեմպիոն և համալրեց Հայաստանի հավաքականի կազմը[6]

2021 թվականի փետրվարին Գաբուզյանը կրկնեց իր հաջողությունը՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն։ Նա 11 հնարավորից վաստակեց 8½ միավոր[7]։

Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժնում[1]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[8] RatingDate20002100220023002400250026002700Ապր. 2006Հուն. 2016Հովհաննես ԳաբուզյանElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Ասում են՝ բախտավորն առաջին տեղն է ընկնում, ուժեղը՝ երկրորդ. Հովհաննես Գաբուզյան(չաշխատող հղում)
  2. OlimpBase
  3. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Հովհաննես Գաբուզյանը Աշխարհի Համալսարանական 14-րդ խաղերի չեմպիոն(չաշխատող հղում)
  5. Համաշխարհային համալսարանական 14-րդ խաղերի արդյունքները
  6. LLC, Helix Consulting. «Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  7. «Հովհաննես Գաբուզյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  8. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]