Կարեն Հակոբի Գրիգորյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Կարեն Հակոբի Գրիգորյան | |
---|---|
Կարեն Հակոբի Գրիգորյան | |
![]() 2012 թվականին | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1995 (26 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կոչում | Գրոսմայստեր (2013) Միջազգային վարպետ (2011) |
Առավելագույն վարկանիշ | 2654 (2020, փետրվար) |
Ներկայիս վարկանիշ | 2645 (մարտ, 2021) |
ՖԻԴԵ համար | 13301004 |
365chess | Karen_Jr_Grigoryan |
Chesstempo համար | 78090 |
ICCF համար | 78090 |
Կարեն Հակոբի Գրիգորյան (փետրվարի 25, 1995, Երևան, Հայաստան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2013): Հայաստանի 2015 թվականի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։
Մասնակցությունը մրցաշարերին[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է.
- արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ
- բրոնզե մեդալ՝ 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ
- բրոնզե մեդալ՝ 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ
Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր.
- թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ՝ 2010
- թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ՝ 2011[1]
2014 թվականին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն[2]։
Մի քանի անգամ մրցանակային տեղեր է զբաղեցրել նաև մեծահասակների մրցաշարերում.
- 2011, Կիրիշի, Ռուսաստան` 1-ին տեղ
- 2012, Ալբենա, Բուլղարիա` բաժանել է 1-ին տեղը (Վլադիմիր Հակոբյանի, Տիգրան Լ. Պետրոսյանի, Տամիր Նաբատիի և Իվան Չեպարինովի հետ)
- 2013, Երևան, Հայաստան (Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար)` բաժանել է 2-րդ տեղը (Մարտին Կրավցիվի հետ)
- 2013, Սիտխես, Իսպանիա` 1-ին տեղ
- 2013, Մարտունի, Հայաստան («Սևանա լիճ-2013» մրցաշար)` 1-ին տեղ
- 2014, Ջերմուկ, Հայաստան (Կարեն Ասրյանի հուշամրցաշար)` 1-ին տեղ[3]
- 2014, Սանտ Մարտի, Իսպանիա` 1-ին տեղ[4]
- 2014, Բադալոնա, Իսպանիա` 1-ին տեղ[5]
- 2015, Մադրիդ, Իսպանիա, բաց մրցաշար (9-ից 8 միավոր)` 1-ին տեղ[6]
- 2016, Լորկա, Իսպանիա, բաց մրցաշար (9-ից 8 միավոր)` 1-ին տեղ[7]
- 2016, Ռոկետաս դե Մար, Իսպանիա, բաց մրցաշար (7½ 9-ից)` 1-ին տեղ[8]
- 2016, Լա Ռոդա, Իսպանիա, 43º Torneo Internacional de Ajedrez de La Roda մրցաշար (7½ 9-ից)` 1-ին տեղ[9]
- 2016, Մոստոլես, Իսպանիա, արագ շախմատի Ciudad de Móstoles մրցաշար (8 9-ից)՝ 1-ին տեղ[10]
- 2016, Սաբադել, Իսպանիա, բաց մրցաշար (7 9-ից)՝ 1-ին տեղ[11]
2015 թվականի հունվարին, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձավ Հայաստանի չեմպիոն[12]։ Այդ հաղթանակի շնորհիվ առաջին անգամ ընդգրկվեց Հայաստանի հավաքական, որի կազմում նույն թվականի նոյեմբերին մասնակցեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Եվրոպայի թիմային առաջնությանը։ Որպես պահեստային խաղացող հայտավորված Կարենն անցկացրեց ընդամենը երեք պարտիա, որոնցից երկուսն ավարտեց ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն։ Սակայն թիմային հաշվարկում հավաքականի մյուս անդամների հետ նա արժանացավ արծաթե մեդալի[13]։
2020 թվականի փետրվարին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին՝ 2654։
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007՝ վարպետության թեկնածու
- 2010՝ ՖԻԴԵ-ի վարպետ
- 2011՝ միջազգային վարպետ
- 2013՝ գրոսմայստեր
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ OlimpBase
- ↑ Աշխարհի ուսանողական 13-րդ առաջնություն
- ↑ Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը` Ասրյանի 7-րդ հուշամրցաշարի հաղթող
- ↑ Կարեն Գրիգորյանը` Սանտ Մարտիի բաց մրցաշարի հաղթող
- ↑ Կարեն Գրիգորյանը` Բադալոնայի բաց մրցաշարի հաղթող
- ↑ «Կարեն Գրիգորյանը՝ Մադրիդում ավարտված օփեն մրցաշարի հաղթող»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-21-ին։ Վերցված է 2021-01-28
- ↑ IV TORNEO INTERNACIONAL DE NAVIDAD CIUDAD DE LORCA 2015 մրցաշարի վերջնական արդյունքները
- ↑ XXVII Abierto Internacional Villa de Roquetas մրցաշարի արդյունքները
- ↑ 43º Torneo Internacional de Ajedrez de La Roda մրցաշար
- ↑ XXVI Open Ciudad de Móstoles մրցաշար
- ↑ IX OBERT INTERNACIONAL CIUTAT DE SABADELL - GRUP A
- ↑ Շախմատի Հայաստանի չեմպիոնները Կարեն Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանն են
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2015. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարեն Գրիգորյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Կարեն Գրիգորյանի պարտիաները (անգլ.)
- Կարեն Գրիգորյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
|