Տիգրան Լ. Պետրոսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյան (այլ կիրառումներ)
Տիգրան Լևոնի Պետրոսյան | |
---|---|
Տիգրան Պետրոսյան | |
![]() Տիգրան Լ. Պետրոսյանը 2008 թվականին Դրեզդենի օլիմպիադայում խաղալիս | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1984 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կոչում | Գրոսմայստեր (2004) Միջազգային վարպետ (2003) |
Առավելագույն վարկանիշ | 2661 (հուլիս 2012) |
Ներկայիս վարկանիշ | 2601 (մարտ, 2021) |
ՖԻԴԵ համար | 13301616 |
365chess | Tigran_L_Petrosian |
Chesstempo համար | 162811 |
ICCF համար | 162811 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2008[1] և Շախմատային օլիմպիադա 2012[1] |
Պարգևներ և մրցանակներ | «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Պատվո շքանշան |
Tigran L. Petrosian Վիքիպահեստում |
Տիգրան Լևոնի Պետրոսյան (ծնված 1984 թ. սեպտեմբերի 17, Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2002)։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2013), Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող (2008, 2012)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Լ. Պետրոսյանը ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրա անունը պատահականորեն չէր ընտրված. հայրը որդուն կոչել էր աշխարհի չեմպիոն դարձած առաջին հայ շախմատիստի` Տիգրան Պետրոսյանի անունով։ Երբ Տիգրան Պետրոսյանը 1963 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Լևոն Պետրոսյանը խոստացել է, որ եթե երբևէ որդի ունենա, անունը դնելու է Տիգրան[2]։ Աշխարհի նախկին չեմպիոնը մահացել է Տիգրան Լ. Պետրոսյանի ծնվելուց մեկ ամիս առաջ։
Տիգրան Լ. Պետրոսյանը շախմատ խաղալ սովորել է հինգ տարեկանում։ Մինչև 2002 թվականին շախմատային ակադեմիա ընդունվելը նրա մարզիչներն են եղել Գագիկ Սարգսյանը և գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը։ Ակադեմիայում նրան մարզել են գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը։
Շախմատային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետրոսյանը գրոսմայստերի կոչմանն արժանացավ` երկու տարում երեք անգամ լրացնելով անհրաժեշտ նորմերը. 2002 թվականին մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում (Իրակլիոն, Հունաստան), 2003 թվականին Բաթումի բաց մրցաշարում և 2004 թվականին «Աերոֆլոտ-օփեն»-ում (Մոսկվա)[3]։
2004 թվականին նա չինացի Չժաո Ցզյունի հետ 2-3-րդ տեղերն է բաժանել աշխարհի երիտասարդների առաջնությունում (Կոչի, Հնդկաստան)[4]։
2005 թվականին Տիգրանն առաջին տեղն է բաժանել Թեհրանի, Քիշի և Լոզանի մրցաշարերում։
2006 թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Լիոնի և Դուբայի մրցաշարերում։
2008 թվականին Պետրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել Վիլինգի (Իլինոյս, ԱՄՆ) և Լաս Վեգասի մրցաշարերում[5]։
2008 թվականի նոյեմբերին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձել է Դրեզդենի 38-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող[6]։ Այդ հաղթանակի համար Տիգրանը և թիմի մյուս անդամները պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[7]։
2011 թվականին Պետրոսյանը Մարատ Ջումաևի և Անտոն Ֆիլիպովի հետ 1-3-րդ տեղերն է բաժանում Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում (Տաշքենդ) և լրացուցիչ ցուցանիշներով հռչակվում հաղթող[8]։ Նույն թվականին նա հաղթում է Ֆիշերի շախմատի (Շախմատ-960) Հայաստանի անդրանիկ առաջնությունում[9], Աբհիջետ Գուպտայի և Մագեշ Պանչանաթանի հետ 2-4-րդ տեղերն է բաժանում Orissa International գրոսմայստերական բաց մրցաշարում[10] և առաջին տեղն է զբաղեցնում Villa de Benasque 31-րդ բաց մրցաշարում[11]։
2012 թվականի հունվարին Պետրոսյանը հաղթում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում[12], իսկ փետրվարին դառնում է Հայաստանի արագ շախմատի առաջնության հաղթող[13]։
2012 թվականի սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թիմակիցներ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ անգամ հաղթում է համաշխարհային օլիմպիադայում։ Այդ հաղթանակի համար Տիգրանը ՀՀ նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեց Պատվո շքանշանով[14]։
2013 թվականի հունվարին Տիգրանը երկրորդ անգամ է հաղթում Հայաստանի առաջնությունում[15]։ Նա նաև առաջին տեղն է զբաղեցնում Grand Europe Open Albena-2013 միջազգային մրցաշարում (Ալբենա, Բուլղարիա)[16]։
Հայաստանի հավաքականի կազմում Տիգրանը երկուական անգամ մասնակցել է աշխարհի (2010, 2013)[17] և Եվրոպայի (2009, 2013)[18] թիմային առաջնություններին։ 2009 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում (Նովի Սադ, Սերբիա) Տիգրանը հայտավորված էր որպես պահեստային խաղացող, սակայն անցկացրեց 8 պարտիա, վաստակեց 6 միավոր (+4 =4 -0) և իր խաղատախտակի վրա արժանացավ անհատական արծաթե մեդալի[19]։
Համացանցային շախմատային ակումբում (ICC) Տիգրանը խաղում է Tigrano կեղծանունով[20]։
Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2008)[7]
- Պատվո շքանշան (2012)[14]
- 2009 թվականի դեկտեմբերին Տիգրան Լ. Պետրոսյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչման
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 OlimpBase
- ↑ «Armenia revels in its chess prowess»։ BBC News։ 2009-09-26։ Վերցված է 2010-05-25
- ↑ Savinov Misha։ «Interview with Tigran L. Petrosian»։ chesscafe.com։ Վերցված է 2009-08-26
- ↑ «World Juniors Champ.»։ FIDE։ Վերցված է մայիսի 7, 2011
- ↑ «Tigran L. Petrosian»։ Armenian Chess Players։ Վերցված է դեկտեմբերի 19, 2009
- ↑ Հայաստանի հավաքականը հաղթեց
- ↑ 7,0 7,1 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ «Georgy Agzamov Memorial»։ Chessdom։ Վերցված է մարտի 26, 2011
- ↑ «Tigran L. Petrosian – Chess960 Champion»։ Armchess.am։ 2011-02-01։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-31-ին։ Վերցված է հունվարի 29, 2012
- ↑ «GM Aleksej Aleksandrov victorious in Orissa»։ Chessdom։ Վերցված է հունիսի 7, 2011
- ↑ «Tigran Petrosian Victorious in Benasque Open»։ Chessdom։ Վերցված է հուլիսի 17, 2011
- ↑ «72nd ARM Championship. The Highest League»։ Chess-Results.com։ 2012-01-22։ Վերցված է հունվարի 22, 2012
- ↑ «2012 Armenian Rapid Championship»։ Chess-Results.com։ 2012-02-18։ Վերցված է փետրվարի 19, 2012
- ↑ 14,0 14,1 Պատվո շքանշանով պարգևատրելու մասին
- ↑ «Armenian Chess Championships 2013»։ FIDE։ 2013-01-25։ Վերցված է հունվարի 18, 2014
- ↑ Tigran Petrosian gets impressive win at Grand Europe Open
- ↑ Վիճակագրությունը աշխարհի թիմային առաջնություններում
- ↑ Վիճակագրությունը Եվրոպայի թիմային առաջնություններում
- ↑ Եվրոպայի թիմային առաջնություն-2009. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Տիգրան Պետրոսյանը ICC-ում
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Լ. Պետրոսյանի անձնական քարտը FIDE-ի կայքում (անգլ.)
- Շախմատային պարտիաներ «ChessGames» կայքում (անգլ.)
|
|